11:38 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
43001

Իշխանությունները վախենում են ընդդիմության ցասումից. ցուցարարները ցանկանում են, որ կապիտուլյացիա ստորագրած ղեկավարն անցնցում, կամավոր հեռանա։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Արդեն երրորդ օրն է՝ Ազատության հրապարակում շարունակվում են 16 կուսակցությունների կազմակերպած բողոքի հանրահավաքները։ Ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հիշեցնենք՝ բողոքի ալիքը հասունացավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ պատերազմական գործողությունների դադարեցման շուրջ ընդունված եռակողմ հայտարարության մասին։ Այս անգամ Ազատության հրապարակում ցուցարարները դատարակաձեռն չեն եկել. 89 ցուցանակներ են պատրաստված, որոնցից յուրաքանչյուրի վրա ԱԺ պատգամավորի նկարն է և գրություն՝ «մեկը՝ 89 դավաճաններից»։ Բացի անվանական ցուցանակներից՝ հանրահավաքի մասնակիցները պարզել են նաև «ստախոս», «դավաճան», «հող հանձնող» գրություններով ցուցանակներ։

«Իշխանությունները վախենում են ընդդիմության նախաձեռնած ցասման ալիքից»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով ընդդիմության ներկայացուցիչներին բերման ենթարկելու և իրավապահ մարմիններ հրավիրելու դեպքերին։ Նա նաև տեղեկացրեց, որ 16:00-ին Գագիկ Ծառուկյանը հրավիրված է Հատուկ քննչական ծառայություն։

Նրա խոսքով՝ ինքն ու իր խմբակցության անդամներն այս օրերին սոցիալական ցանցերում հաշվեհարդարի սպառնալիքներ են ստանում։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ 44 օր շարունակ իշխանությունները խաբել են ժողովրդին «հաղթելու ենք, առաջ ենք գնում, գյոռբագյոռ» մտքերով, մինչդեռ տարբեր քաղաքական ուժեր իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ շեշտել են, որ կարելի է պատերազմն ավելի շուտ ավարտել հնարավորինս քիչ տարածքային և մարդկային կորուստներով։

Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայությունում են

«Հասանք նրան, որ ստորագրվեց կապիտուլյացիայի ակտ։ Կապիտուլյացիա ստորագրող և դրան բերող ղեկավարն իրավունք չունի ղեկավարելու հայ ժողովրդին, որովհետև նա ապացուցեց, որ ի զորու չէ բոլորի անվտանգությունն ապահովել»,- նշեց Շարմազանովը։ Նա հավելեց, որ հիմա զոհասեղանին Հայաստանի, Սյունիքի ճակատագիրն է։

Շեշտում է՝ իրենց պայքարն իշխանության համար չէ, երկրի ղեկավարը պետք է անցնցում , օրինական և կամավոր հեռանա։

«Մենք չունենք ռեսուրս Հայաստանը տանելու բախումների և ցնցումների։ Եթե ոմանց պետք են ցնցումներ և բախումներ, մեզ պետք է միասնական, համերաշխ ազգային Հայաստան, որտեղ կապիտուլյացիա ստորագրողներն անելիք չունեն»,- նշեց Շարմազանովը։

Նա անդրադարձավ վարչապետի խոսնակի այն հայտարարությանը, թե խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերը տեղյակ են եղել որոշման մասին։ Շարմազանովը հերքում է, ասում է՝ վերջին անգամ հոկտեմբերի 19-ին է հանդիպել, երբ Շուշիի մասին խոսք էլ չկար։

«Մեր խիղճը մաքուր է։ Մինչև պատերազմի սկիզբը Ալիևն ու Էրդողանը ոչ մի փաստաթղթի մեջ չէին կարող երազել, թե Շուշին, Հադրութը, Ղազանչեցոց եկեղեցին, Թալիշը, Մատաղիսը կլինեն իրենցը»,- հայտարարեց նա։

Նման արարքներով անհնար է զսպել համաժողովրդական բողոքի ալիքը. ՀՅԴ

Էդուարդ Շարմազանովը վրդովված է այն հայտարարություններից, թե մեղավորը նախկին իշխանություններն են։

«Հանրապետական կուսակցությու՞նն էր Դուշանբեից հետո Ալիևին կիրթ ու կառուցողական անվանում, Հանրապետական կուսակցությու՞նն էր կանգնում պառլամենտում ասում՝ ինչ պետք է, այն էլ կբանակցենք, թե Հանրապետական կուսակցությունն էր ասում՝ ժողովուրդ ջան, երեք միլիոն վարչապետ ենք, առանց ձեզ հետ քննարկելու հարց չի լուծվելու։ Այս մարդը սպառել է երկրի ղեկավար լինելու ամբողջ վստահությունը։ Նրա ամեն օր ու ժամ ավելի մնալը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը»,- եզրափակեց ՀՀԿ խոսնակը։

Ըստ թեմայի

«Ձերբակալվածների մի մասն իմ ընկերներն են»․ Վալերի Օսիպյանն Ազատության հրապարակում է
ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել բերված կամ ձերբակալված 60 անձի հետ
«Վայ, ես ձեր ցավը տանեմ». Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց
թեգերը:
Ազատության հրապարակ, հանրահավաք

Գլխավոր թեմաներ