20:48 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (558)
22610

Ցուցարարներին միացան զինվորական համազգեստով մոտ 20 տղամարդիկ: Նրանցից մեկին բերման ենթարկեցին ոստիկանները։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Զինվորական համազգեստով մի խումբ մարդիկ միացան Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին։

Համազգեստով մարդիկ քայլում էին շարք կազմած։ Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերադարձել են առաջնագծից:

Ситуация на площади Свободы (13 ноября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Զինվորական համազգեստով մարդիկ

«Մեզ փոխարինեցին մեր ընկերները, բայց մենք պատրաստ ենք վերադառնալ այնտեղ», - ասաց նա:

Ситуация на площади Свободы (13 ноября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Մեկին բերման ենթարկեցին

Ազատության հրապարակում ցուցարարների թիվը մի քանի հազարի է հասնում։

«Հայ հեղափոխական դաշնակցության» ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը լրագրողներին ասաց, որ հավաքի մի քանի կազմակերպիչներ հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի խոչընդոտեն նրանց մասնակցությունը ակցիաներին։

Արդեն երրորդ օրն է՝ Ազատության հրապարակում շարունակվում են 16 կուսակցությունների կազմակերպած բողոքի հանրահավաքները։ Ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հիշեցնենք՝ բողոքի ալիքը հասունացավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ պատերազմական գործողությունների դադարեցման շուրջ ընդունված եռակողմ հայտարարության մասին։ 

Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելն արդար չէ. ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ–ի հայտարարությունը

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (558)

Ըստ թեմայի

Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ կվիրահատվի
Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայությունում են
«Մեկը՝ 89 դավաճաններից». Ազատության հրապարակում ԱԺ պատգամավորների նկարներ են պարզել
թեգերը:
Ազատության հրապարակ, հանրահավաք, Հայաստան

Գլխավոր թեմաներ