12:10 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
477 0 0

Քաղաքացիներն ահազանգում են, որ երևանյան դեղատներում չեն կարողանում վիտամին C գտնել։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Երևանյան դեղատներում այս օրերին վիտամին C–ի պակասություն կա։ Եթե ծայրամասի դեղատներում կարող ես 1-2 տուփ գտնել, ապա քաղաքի կենտրոնի դեղատների դեպքում բախտդ կարող է բերել 10-ից մեկում։

Խոշոր դեղատնային ցանցերի` «Նատալի ֆարմի», «Վագա ֆարմի», «Ալֆա ֆարմի» մասնաճյուղերում ևս առկա է վիտամին C–ի հետ կապված խնդիր։ «Նատալի ֆարմից» Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին` այս պահին իրենց ցանցային դեղատներում չկա վիտամին C և չեն կարող ասել` առաջիկայում երբ կստանան։ Ի դեպ, ընկերությունն ինչպես ներմուծում, այնպես էլ տեղական արտադրանքն է գնում։

«Վագա ֆարմի» դեղատներում նույնպես չկա վիտամին C, սակայն վստահեցրին` երկուշաբթի արդեն բոլոր դեղատներին մատակարարած կլինեն։ «Արդեն իսկ ստացել ենք հերթական քանակը, և երկուշաբթի ապահովված կլինեն մեր ցանցային խանութները»,–ասացին ընկերությունից։

«Ալֆա ֆարմի» դեղատներից որոշներում դեռ կարելի է գտնել վիտամին C։

Իսկ ինչ վերաբերում է դրա դեֆիցիտն, ապա պատճառը, ըստ դեղատների, ինչպես ակտիվ կորոնավիրուսային իրավիճակն է, այնպես էլ եղանակային փոփոխությունները։ «Եղանակը ցրտել է, և հիմա սուր շնչառական վարակների ակտիվացման փուլն է։ Մարդիկ ոչ միայն մրսածության դեմ, այլ նաև պրոֆիլակտիկ կերպով վիտամին C են օգտագործում, դրա համար էլ նման պատկեր ունենք։ Պետք է հաշվի առնենք նաև, թե քանի հազար արցախցի է եկել Հայաստան վերջին շրջանում»,–հայտնեցին երևանյան դեղատներից մեկից։

COVID-19-ի հանդեպ առավել խոցելի են վիտամին D-ի պակաս ունեցողները. գիտնականներ

Նշենք, որ կորոնավիրուսով վարակված լինելու դեպքում հիմնականում վիտամինային փունջ են նշանակում` C, D` դիմադրողականությունը բարձրացնելու համար։ Հենց կորոնավիրուսով վարակվածներն էլ ահազանգում են, որ չեն կարողանում գտնել անհրաժեշտ վիտամինը։

Պարզաբանում ստանալու համար դիմեցինք ՀՀ առողջապահության նախարարությանը, որտեղից հայտնեցին` Հայաստանը ոչ միայն ներմուծում է վիտամին C, այլ նաև տեղական արտադրություն ունենք` «Արփիմեդ» ՍՊԸ-ն։ Տեղական դեղարտադրող ընկերությունից նախարարությանը հավաստիացրել են` արտադրության կամ հումքի հետ կապված որևէ խնդիր չկա, և վիտամին C–ի (ոչ որպես սննդային հավելում) արտադրական պրոցեսը շարունակվում է։

«Բացի տեղական արտադրությունից, վերջին մեկ ամսում եղել է նաև դեղի ներմուծում»,–հավելեցին նախարարությունից։

Տեղական դեղարտադրող «Արփիմեդ» ՍՊԸ-ից էլ իրենց հերթին վստահեցրին` սովորական արտադրական գործընթացը շարունակվում է։ Վերջին անգամ 2 օր առաջ են դեղատներին վաճառք իրականացրել` երկուշաբթի օրը նույնպես կիրականացնեն։ Ինչ վերաբերում է հումքին, ապա դրա պակասություն նույնպես չկա, բայց հաջորդ շաբաթվա մեջ նախատեսվում է հումքի` հերթական խմբաքանակի ներմուծումը։

Ըստ թեմայի

Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ
Covid-թեստերի գներն առաջիկայում կէժանանան. Հայաստանը նոր թեստեր է ներկրում
Ռուսաստանում և Հայաստանում կփորձարկեն COVID-ի առկայության ստուգման սարքը
թեգերը:
Դեղատուն, երևանցիներ, Երևան, կորոնավիրուս, Վիտամին C

Գլխավոր թեմաներ