14:46 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1648)
98 0 0

Արսեն Թորոսյանը նշել է թթվածին ձեռք բերելու դժվարությունների մասին և շեշտել, որ թթվածինն այսօր հիմնական խնդիրն է։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Այժմ Հայաստանում կորոնավիրուսի 39564 ակտիվ դեպք կա, հիվանդներից ընդամենը 2500-ն են բուժվում հիվանդանոցներում, մյուսները տանն են։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր կառավարությունում կայացած հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է կորոնավիրուսային իրավիճակի և վիրավոր զինծառայողների բուժօգնության կազմակերպման մասին։

Նախարարը նշել է, որ պատերազմի ժամանակ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակել է մնալ լարված: Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվածների բուժման կողքին առողջապահական համակարգը շարունակել է զբաղվել հազարավոր այն քաղաքացիներով, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Նախարարը տեղեկացրել է, որ 26 բժշկական հաստատություններ զբաղվել են կորոնավիրուսային հիվանդությամբ:

«Ծավալների աճ ենք ունեցել և դեռ չունենք հակառակ ծավալման որևէ առիթ, քանի որ թվերը բարձր են մնում»,- ասել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ այժմ հոսպիտալացման իր հերթին 553 կորոնավիրուսով հիվանդ է սպասում: Նրանց վիճակը կամ ծանր է, կամ ծայրահեղ ծանր:

«Բայց վերջին 7-10 օրերի ընթացքում ունեցել ենք նման մինչև 850 քաղաքացի: Փորձում ենք եղած հոսպիտալային մահճակալների հզորությունները և թթվածնային կետերն ավելացնել, որպեսի հերթում գտնվողների թիվը նվազեցենք»,- ասել է նախարար Թորոսյանը:

Նախարարն անդրադարձել է շրջանառվող այն տեղեկություններին, թե կան հիվանդանոցներ, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսային հիվանդությամբ։ Թորոսյանն ընդգծել է՝այդպիսի հիվանդանոցներ կան:

«Նրանց մի մասը նպատակային չեն զբաղվում կորոնավիրուսով, որովհետև մեզ համար եղել են ռեզերվային հոսպիտալներ՝ ռազմական գործողությունների ժամանակ այլ ուղղություններով ծավալվելու համար: Այդ նպատակով էլ դրանք նպատակային կերպով դատարկ են թողնվել: Միաժամանակ կան հիվանդանոցներ, որոնց թիվը շատ քիչ է, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսով, քանի որ ունեն թթվածնով ապահովման խնդիր: Ինչպես ամռանը, այժմ էլ թթվածինը հիմնական խնդիրն է»,- ասել է նախարարը։

Նա նաև հավելել է՝ թեպետ ձեռք էին բերվել թթվածնային մի քանի կայաններ Եվրոպայից և այլ երկրներից, սակայն չկանխատեսված այսպիսի մեծ թվերը, ինչպես ամբողջ աշխարհում, կրկին թթվածնի պահանջարկը մեծացրել են: Թորոսյանի խոսքով՝ նախկինում թթվածին էինք ներկրում Ռուսաստանի Դաշնությունից, այժմ՝ Վրաստանից: Եվս 4 կայան Չինաստանից է ձեռք բերվել:

Նախարարն անդրադարձել է նաև թթվածինը ձեռք բերելու դժվարություններին՝ ընդգծելով, որ այն քվոտավորված է նույնիսկ երկրի ներսում:

«Մեր մաքսիմումի վրա ենք, դա միանշանակ»,- ասել է նախարարն ու ընդգծել, որ այս մարտահրավերի դեմն առնելու մեր միակ գործիքը թվերի նվազեցումն է։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 115855–ի։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1648)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսային իրարանցում. որ դեպքում պետք է KT անել, որ դեպքում՝ ռենտգեն
Բոլոր վիրավորները բուժման հնարավորություն ունեն, իսկ կորոնավիրուսի համար հերթ է
Օգնո՞ւմ է վիտամին D-ն կորոնավիրուսի դեմ պայքարում. մեկնաբանում են գիտնականները
Զարեհ Սինանյանը վարակվել է կորոնավիրուսով
թեգերը:
Արսեն Թորոսյան, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ