00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սեյրան Օհանյան
Ապագա սահմանը սադրանքի հիմք չի կարող լինել. Սեյրան Օհանյան
17:11
16 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միայն ձմեռն էր պակաս․ որտեղ և ոնց են ապրում Արցախից Հայաստան տեղափոխվածները

© Photo : press office of Yerevan municipality Автобусы доставляют нашедших временное убежище в Ереване жителей Степанакерта обратно домой (14 ноября 2020). Еревaн
Автобусы доставляют нашедших временное убежище в Ереване жителей Степанакерта обратно домой (14 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են մի քանի քաղաք ու փորձել են հասկանալ՝ ինչ օգնություն է պետությունը ցուցաբերում ղարաբաղցիներին։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի գրեթե ամեն մարզում և յուրաքանչյուր համայնքում Արցախից եկածներ կան։

Պատերազմի սկզբից ի վեր Արցախի 150 հազար բնակիչների մեծ մասը Հայաստան են տեղափոխվել՝ պատերազմի ավարտին սպասելու ակնկալիքով։ Թե ինչ կլինի նրանց հետ, արդյո՞ք նրանց գոնե մի մասը հայրենիք կվերադառնա, դեռ հայտնի չէ։

Ստեփանակերտցի գործարար հայրենադարձ Հովիգ Ասմարյանը - Sputnik Արմենիա
«Կյանքի շարունակություն». արցախցի դարձած սիրիահայի ակցիան` Ստեփանակերտում

Այժմ քաղաքացիներին տեղավորելու հարցերով զբաղվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը․ տեղական ինքնակառավարման մարմիններին գումարներ են հատկացվել՝ արցախցիների համար սննդամթերք, հագուստ գնելու և նրանց նվազագույն կենցաղային կարիքները հոգալու համար։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ տեղափոխվածների մի մասն այս պահին գլխին տանիք ունի մասնավոր անձանց շնորհիվ։ Մի մասին տեղավորել են հյուրանոցներում ու հյուրատներում, նաև վարձով բնակարաններում։ Մնացածին տեղափոխել են համայնքային տարածքներ (մանկապարտեզների, քոլեջների, մանկատների շենքերում), որոնք որպես սոցիալական բնակատեղի են ձևափոխել։ Այստեղ ապրելու պայմանները մեղմ ասած վատ են, սակայն պետությունն այլ տարբերակ չուներ։

Պետք է նշել, որ պետությունը չի վճարում հյուրանոցներում մարդկանց մնալու դիմաց, սակայն կառավարությունը փոխհատուցման նախագիծ է մշակում մասնավոր սեկտորի համար, որը հոգ է տանում արցախցիների մասին։ Սա կարևոր է, մանավանդ, որ ձմռան ընթացքում ծախսերը շատ են ավելանում։ Պետությունը չի փոխհատուցում նաև բնակարանի վարձի գումարը։

«Մեր արցախցի հայրենակիցները նախընտրում են Երևանում մնալ ու հրաժարվում են մարզերում առաջարկված բնակարաններից։ Սակայն հաշվի առնելով, որ քաղաքը խիտ բնակեցված է, նրանց բոլորին դժվար է մայրաքաղաքում տեղավորել։ Արցախցիների բողոքների մեծ մասը հենց դրա հետ է կապված»,–ասում է Մարտիրոսյանը։

Նախարարությունը փորձում է մարդկանց տեղավորելու ընթացքում հաշվի առնել մի շարք գործոններ․օրինակ, եթե ընտանիքում հղի կին կա, նրանց բնակեցնում են ծննդատան մոտակա տեղանքում։

«Տուն», ուր ձգտում են հղիները

Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում մոտ 50 արցախցի է ապրում, նրանցից 17-ը երեխաներ են։ Ինտերնատի տնօրեն Հովհաննես Հովհակյանն ամեն ընտանիքին մի սենյակ է տրամադրել։ Պայմաններն առանձնապես լավը չեն․միջանցքները մաշված են, լոգարանն ընդհանուր է։ Խոհանոցում հերթապահություն է, կանայք հերթով են պատրաստում ու հավաքում։ Արցախցիների սննդի ու հագուստի հարցը հոգում է մի բարերար, որը ցանկացել է անհայտ մնալ։

Կենտրոնում մեկ տղամարդ կա՝ Ժորիկ պապը, նա էլ հաշմանդամություն ունի։ Ստվերի պես քայլում է շենքում ու միայն երբեմն պատասխանում է աշխույժ կնոջ հարցերին։ Հերթական սիգարետն է փաթաթում ու լուռ շարունակում է դեպի հեռուն նայել։

Կենտրոնում ավելի քան տասը տարեց կա, որոնք մի քիչ իրարից տարբերվող արցախյան բարբառներով են խոսում։ Նունեն` Շուշիից պատմում է վանքի հրթիռակոծության մասին, Ալվարդը` Հադրութից՝ լուսաբացին հնչող պայթյունների, Նվարդը` Ստեփանակերտից՝ հարևանի պատշգամբն ընկած արկի։

Նրանց ֆոնին տասը տարեկան Մաթևոսն առանձնահատուկ երջանիկ է երևում։ Տղան հերթով ծալում է մատներն ու թվարկում է եղբայրների ու քույրերի անունները՝ Սերինե, Մելինե, Արման, Արսեն, Տիգրան, Մխիթար, Արայիկ։ Վերջինս օրերս է ծնվել ու լավ ուրախացրել է կենտրոնի բնակիչներին։ Կանայք նրա պատվին նույնիսկ տորթ են թխել։

«Մաթևոսի մորը փոքրիկի հետ ավելի հարմարավետ վայրն են տեղափոխել։ Եվս մեկ հղի կին կա։ Օրերս կծննդաբերի։ Տեղափորման կետում ասացին, որ հղիներն ուզում են հենց մեր կենտրոն գալ, դա իհարկե ուրախալի է, բայց այդքան էլ հասկանալի չէ՝ ինչու», - ասաց Հովհակյանը։

Ինչ է լինելու արցախցիների հետո աշնանային արձակուրդից հետո, երբ աշակերտները կենտրոն վերադառնան, դեռ պարզ չէ։

«Հայկական օջախ», որտեղ հաթերքցիները գտել են Աստծուն

Գեղարքունիքի մարզի «Հայկական օջախ» հյուրանոցային համալիրում Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի 50 բնակիչ կա։ Բոլորն իրար ազգական ու խնամի են։ Յուրաքանչյուր ընտանիք ապրում է առանձին համարում, որտեղ լոգարան կա։ Բոլորը միասին ճաշարանում են ճաշում։ Կենտրոնի աշխատակիցներն են պատրաստում, բայց արցախցի կանայք ու աղջիկներն իրենք են սպասարկում համագյուղացիներին։

Ավելի քան մեկ ամիս նրանց ծախսերը հոգացել է հաստատության սեփականատեր Արթուր Սուքիասյանը։ Սակայն վերջին օրերին համաձայնել է, որ մարզպետարանն օգնի սննդամթերքի մատակարարման հարցում։ Նա նաև իր վրա է վերցրել 25 փախստականի մկրտության ծախսերը։

«Ամբողջ կյանքում երազել եմ կնքվել, բայց միշտ հետաձգվել է։ Այժմ տնից հեռու գտել եմ Աստծուս ու հույսս դրել եմ նրա վրա», - ասում է 83-ամյա Ժասմին Գրիգորյանը։

Համալիրի բակում միշտ երեխաների ծիծաղ է լսվում։ Ավելի քան 20 երեխա է հիմա այստեղ ապրում, ամենամեծը 17 տարեկան է, ամենափոքրը՝ 7 ամսական։ Տղաները «բռնոցի» են խաղում, իսկ աղջիկներն օգնում են մայրերին կամ ճոճանակի վրա նստած զրուցում են։ Կանայք հենց դրսում են փռում լվացքն ու խոստովանում են, որ չգիտեն՝ որտեղ կանցկացնեն սպասվող ձմեռը, բայց հույսները դրել են Սուքիասյանի հյուրընկալության վրա, ձմռան ցրտին փողոցում չեն մնա։

Առողջարանային քաղաք, որտեղ արցախցիներն աշխատում են

Դիլիջանում` Վարուժան Բաբախանյանի ու Մարիամ Մայիլյանի «Հովեր» հյուրատանը, մոտ երկու հարյուր արցախցի կա։ Տղամարդ չկա։ Բոլորը կանայք են Հադրութից, Շուշիից, Ստեփանակերտից, Մարտակերտից ու Արցախի այլ շրջաններից։ Նրանք պատերազմի առաջին օրերին են եկել։

Վերաբնակեցվածներին տեղավորել են հյուրատան համարներում։ Պայմանները լավն են։ Որքան ավելի մեծ է ընտանիքը, այնքան ավելի ընդարձակ է համարը։ Բոլորը միասին են ճաշում։ Սկզբում ծախսերը հոգում էր Վարուժան Բաբախանյանի ու Մարիամ Մայիլյանի երիտասարդ  ընտանիքը, հետո արցախցի կանայք բիզնես հիմնեցին։ Նրանք ժենգյալով հաց ու փախլավա են թխում, ստացված գումարով էլ վճարում են կոմունալ ծախսերը։

«Քաղաքապետարանը պատրաստ է օգնել սննդամթերքի հարցում, այժմ քննարկում ենք այդ հարցը։ Փառք Աստծու, մեզ հաջողվեց լուծել կոմունալ վճարումների հարցը։ Արցախցիները կարող են այստեղ մնալ այնքան, որքան հարկավոր է մշտական բնակավայրի հարցը լուծելու համար», - ասաց Մարիամ Մայիլյանը։

Արցախցի կանայք հույս ունեն, որ շուտով իրենց տները կվերադառնան, համենայն դեպս նրանք, ում տները պահպանվել են։ Ձմռանից չեն վախենում․Մարիամն ինքն էլ Ղարաբաղից է ու իր ժողովրդին վատ վիճակում չի թողնի։

Տնից լավ տեղ չկա

Բոլոր երեք հաստատություններում ժամանակավոր կացություն հաստատած արցախցիները պատմում էին իրենց հագուստով, սննդամթերքով, դեղորայքով և այլ բաներով օգնած անձանց հոգատարության մասին։ Նրանք գոհ են հյուրընկալությունից, սակայն չեն ուզում փախստական դառնալ, ցանկանում են վերադառնալ իրենց հայրենի տուն։

Լրահոս
0