14:56 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
20001

Աշոտ Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը, որը մեկ ժամ առաջ ազատ է արձակվել ոստիկանության բաժնից, միացել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր առջեւ ի աջակցություն «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հավաքված ցուցարարներին։

Նշենք, որ Աշոտ Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ 

Նա ձերբակալվել է ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

Հավելենք, որ ՀՀ ԱԱԾ-ն երեկ հայտնել էր, որ վերոնշյալ հոդվածներով արարք կատարելու կասկածանքով երեկ մի քանի մարդ է ձերբակալվել, այդ թվում՝  «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը։

Ընդդիմադիր գործիչներն իրենց հերթին հայտարարում են, որ այդ մեղադրանքները որևէ հիմք չունեն ու պարզապես քաղաքական հետապնդումներ են։

Արթուր Վանեցյանը ձերբակալվեց. նա մեղադրվում է Փաշինյանի սպանության նախապատրաստման մեջ

Ըստ թեմայի

Դատարանը քննելու է Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը
Աշոտ Մինասյանի որդին հարյուրավոր ցուցարարների հետ դատարանի բակում է. տեսանյութ
ԲՀԿ-ն դիմել է ոստիկանապետին. Նաիրա Զոհրաբյանին ու նրա գործընկերներին սպառնում են սպանել
թեգերը:
Աշոտ Մինասյան, դատ, Արթուր Դանիելյան

Գլխավոր թեմաներ