00:31 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1113)
97 0 0

Փաշինյանը նշեց, որ քաղաքական ուժերը չեն դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանի փողոցներում, կառավարության ու ԱԺ շենքերում տեղի ունեցածը։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Այն, որ ատելության խոսքը երկրում պետք է բացառել, ակնհայտ է, և դրա հետ երկրում որևէ մեկը չի կարող վիճել, բայց դրա համար պետք են կոնկրետ գործողություններ, և ոչ միայն իշխանության կողմից։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Կարող եմ տասնյակ և հարյուրավոր  օրինակներ ցույց տալ, երբ իշխանության ներկայացուցիչներն են թիրախավորվում։ Այն ինչ տեղի ունեցավ ԱԺ նախագահի հետ, Հայաստանում վերջին 2,5 տարվա ընթացքում ոչ մի ընդդիմադիրի հետ տեղի չի ունեցել, և տեղի չի էլ ունենա»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝  եթե մոնիթորինգ անեն նույն սոցիալական ցանցերում, դեռ հարց է, թե ով է թիրախավորվել վերջին 2,5 տարվա ընթացքում, որովհետև իշխանությունը չունի այդքան ենթակառուցվածք թիրախավորելու, եթե նույնիսկ ցանկանա։ Իսկ իրենք այդպիսի ցանկություն չունեն։

Փաշինյանը նշեց, որ քաղաքական ուժերը չեն դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանի փողոցներում, կառավարության ու ԱԺ շենքերում տեղի ունեցածը։

«Ինչո՞ւ չեն դատապարտել, մի՞թե այն պատճառով, որ իրենք են կազմակերպել։ Ինչպե՞ս կարող են նրանք, ովքեր չեն դատապարտում այդ ամենը, կառավարությանը մեղադրել ատելության խոսք քարոզելու մեջ։ Թող ընդդիմությունը մի հարցի պատասխանի`բռնությունը չդատապարտող գործիքակազմն իր համար ընդունելի գործիքակազմ է, թե ոչ»,-հայտարարեց վարչապետը։

Նա շեշտեց, որ կառավարության գործիքակազմի մեջ, ինչքան էլ փորձ արվի բառերն այլ կերպ մեկնաբանել, նման մտադրություն չկա և չի կարող լինել, որովհետև կառավարությունն է իրավակարգի թիվ մեկ պատասխանատուն` իր իրավապահ մարմիններով։

«Իսկ ընդդիմությունը թող հստակ ասի, բռնությունն իր ծրագրերի մեջ մտնո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե պարզվի, որ ընդդիմությունը բացառում է բռնության կիրառումը, դրանով մենք հարցը փակված կհամարենք, կմնա սոցցանցերում օրենսդրությամբ լուծել փոխադարձ շփման կուլտուրայի հարցը։ Կարելի է լուծել այդ հարցը պայմանավորվածությամբ, որ այնուամենայնիվ միմյանց հանդեպ հարգանքը սկզբունքային նշանակություն ունի բոլորի համար և մերժվելու է ատելության խոսքը»,-ասաց նա։

Փաշինյանը կրկին հաստատեց իր խոսքերը, թե երեկվա իր գրառման մեջ որևէ ատելության կամ բռնության կոչ չի արել։

Հիշեցնենք` Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ դիտել է առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութերը և ապշել տղաների խորագիտությունից։ Նա դիմել էր զինվորներին` նշելով, որ սպասում է նրանց Երևանում` «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը սա որակել էր որպես քաղաքացիական բախումների կոչ: Փաշինյանը գրառումից հետո «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարվել մանդատից, իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: Պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ գրեց, որ եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չձեռնարկի, ինքը վայր է դնելու մանդատը։

Կուսակցությունից ու աշխատանքից հեռանալու որոշման մասին հայտնեց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1113)

Ըստ թեմայի

2016թ–ի Ապրիլյան պատերազմը այս պատմության «վերջին զանգն» էր. Փաշինյան
Տեղի է ունենում բանակցային նոր օրակարգի ձևավորման գործընթաց. Փաշինյան
Խաղաղապահների տեղակայումից հետո Արցախի բանակն ունենալու է նույն կարգավիճակը. Փաշինյան
թեգերը:
սոցցանցեր, ատելություն, ընդդիմություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ