00:17 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)
85 0 0

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ վենդետաներ չեն լինելու ու ընդդիմությունից պահանջել է հայտարարել, որ հրաժարվում են բռնությունից։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Արցախյան պատերազմի ընթացքում պետական կառավարման յուրաքաչյուր օղակի գործողությունները վերլուծվում են ու կարվեն համապատասխան հետևություններ։ Այսօր ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ուժային, արտաքին գերատեսչության և այլ ղեկավար պաշտոնյաների հնարավոր հրաժարականների մասին հարցին։

Ինչ վերաբերում է ապագա անելիքներին, Փաշինյանը շեշտեց, որ հիմնական խնդիրը ժողովրդավարության, կայունության ու օրինականության պայմաններում հանրային դիսկուրս ծավալելն է։ Բայց դա այսօր, նրա խոսքով, անհնար է։

«Ես չեմ կարծում, որ հենց այսօր մենք դրա հնարավորությունն ունենք, որովհետև մենք խնդիր ունենք վերականգնելու հանրային անվտանգությունն ու օրինականությունը և ժողովրդավարական քննարկում ծավալելու հնարավորությունը ՀՀ-ում»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ բացառում է իր կողմից որևէ այնպիսի քայլ, որով կվտանգվի ազատ կամարտահայտման միջոցով իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքը։

Փոխարենը Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում արդեն հայտարարել էր, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերին առաջարկում է հայտարարել, որ բացառում են բռնության որևէ դրսևորում, որ իրենց գործիքակազմում չի լինելու բռնության որևէ դրսևորում։

«Շատ մարդիկ կան, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք լալահառաչ ճառեր են ասում ՀՀ–ի ու Արցախի մասին։ Կարծում եմ` այդ մարդիկ նման ճառեր ասելու իրավունք չունեն, քանի որ նրանց միլիոններն են, որ չեն դարձել ինստիտուտ, տասնյակ տարիներ ներդրումներ չեն կատարվել։ Մենք ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու։ Փորձել ենք օրենսդրական նախաձեռնություն ստեղծել, որ պետությունից գողացածը վերադարձնեն»,– ասաց նա։

Իսկ թե ինչու պետությանը չհաջողվեց կանխել նոյեմբերի 10-ի գիշերը տեղի ունեցած բռնությունները, Փաշինյանը մեկնաբանեց, որ ոստիկանության ու ուժային կառույցների մի մեծ ներուժ գտնվում էր առաջնագծում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի գիշերը, երբ հայտնի դարձավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության մասին, մի խումբ մարդիկ ներխուժեցին կառավարության ու ԱԺ շենքեր, վնասեցին գույքը, իսկ ԱԺ-ի մոտ ծեծի ենթարկեցին ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին։ Նա հիվանդանոցում է։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)

Ըստ թեմայի

Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշիից հրաժարվելու հարց. ԱԳՆ
Միֆ է, որ հայ–ռուսական հարաբերություններն այն չէին, դրա համար էլ այսպես ստացվեց. վարչապետ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է գրել
թեգերը:
ընդդիմություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ