08:02 02 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
163 0 0

Յուրաքանչյուր ոք կարող է հրաժեշտ տալ հանրահայտ արտիստին։ Թատրոնի նախասրահում տեղադրվել է Ջիգարխանյանի դիմանկարը։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Մոսկվայի դրամատիկական թատրոնում մեկնարկել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը` նշելով, որ արարողությանը ներկա են նրա գործընկերները, ընկերները, հարազատներն ու երկրպագուները։

Прощание с народным артистом СССР Арменом Джигарханяном в Московском драматическом театре под руководством Армена Джигарханяна
Агентство «Москва» / Андрей Никеричев
Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողություն

Ջիգարխանյանը մահացել է նոյեմբերի 15–ին 86 տարեկան հասակում։

Մարդ–նվագախումբ, որին սիրահարվում էին կանայք․ գործընկերները հիշում են Արմեն Ջիգարխանյանին

Թատրոնի նախասրահում տեղադրվել է Ջիգարխանյանի դիմանկարը՝ շրջապատված բազմաթիվ ծաղիկներով ու պսակներով։

На церемонии прощания с актером театра и кино, народным артистом СССР Арменом Джигарханяном
© Sputnik / Евгений Биятов
Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողություն

Արտիստի դագաղը դրվել է թատրոնի բեմում։ Երաժշտություն է հնչում, էկրանին ցուցադրում են Ջիգարխանյանի լուսանկարները։

Արտիստին կհուղարկավորեն Վագանկովյան գերեզմանատանը՝ դստեր կողքին։

Նշենք, որ հայտնի արտիստի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականի հոկտեմբերին։ Ջիգարխանյանն այն ժամանակ բաժանվում էր Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայից։ Նրանք ամուսնալուծվեցին, և դատական ծանր գործընթաց սկսվեց։ Անցած տարվա աշնանը Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում հայտնվեց առողջական վիճակի հերթական վատթարացման պատճառով։

Վերջին շրջանում արտիստի մասին հոգ էր տանում նրա նախկին կինը` Տատյանա Վլասովան, որի հետ նրանք ապրել են 48 տարի` 1967-2015 թվականներին։ Վլասովան նախկին ամուսնու մոտ էր վերադարձել 2019 թվականի դեկտեմբերին։Նրանք միասին էին անցկացրել ամանորյա տոները։ 1996 թվականից Ջիգարխանյանը Մոսկվայի դրամատիկական թատրոնի տնօրենն էր։

Մոսկվայում կարող են Արմեն Ջիգարխանյանի անունով հուշատախտակ տեղադրել

թեգերը:
Արմեն Ջիգարխանյան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ