15:10 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Պայթյուն Երևանում (24)
94 0 0

Բնակարանների գնման համար անհրաժեշտ գումարը հատկացվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ բնակարանի գնման վկայագրեր է տրամադրել այս տարվա օգոստոսի 26-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի թիվ 1 շենքի 12 փլուզված բնակարանների սեփականատերերին:

«Աջակցության չափը հաշվարկվել է՝ հիմքում ընդունելով փլուզված բնակարանի մակերեսները և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ 1 քմ համար ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները՝ 333 000 դրամ 1 քմ-ի համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կառավարության որոշման համաձայն, եթե նոր ձեռք բերվող բնակարանի արժեքն ավելի ցածր է, խնայված գումարը մնում է շահառուին։ Եթե գնվող բնակարանի արժեքը գերազանցում է վկայագրով տրամադրվող աջակցությանը, ապա շահառուն կարող է նաև հավելյալ գումար ավելացնել կամ ձեռք բերել այն հիպոթեկային վարկավորման միջոցով:

Բնակարանների գնման վկայագրերի համար անհրաժեշտ գումարը հատկացվել էր ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացումը ևս վերապահելով նախարարությանը:

Հիշեցնենք` օգոստոսի 26-ի առավոտյան Ռայնիսի (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան) փողոցի շենքերից մեկում պայթյուն էր տեղի ունեցել, շենքը մասամբ փլուզվել էր:

Երևանում պայթյունի հետևանքով մասնակի փլված շենքը կամրացնեն, վնասված հատվածը կապամոնտաժեն

Միջադեպի հետևանքով բնակիչներից մեկը՝ 58-ամյա Արթուր Ղազարյանը, մահացել էր, երկուսը՝ 71-ամյա Սվետլանա Սահակյանը և 41-ամյա Էդգար Մարգարյանը, հոսպիտալացվել էին: Օգոստոսի 29-ին հայտնի դարձավ, որ Էդգար Մարգարյանը նույնպես մահացել է հիվանդանոցում։

Պայթել էր շենքի այն հատվածը, որտեղ գտնվում էին պատշգամբներն ու խոհանոցները, դրա շնորհիվ հնարավոր էր եղել խուսափել մեծ կորուստներից։ Ընդհանուր առմամբ վնասվել են մեկ մուտքի 12 բնակարան։

Շենքի փլուզման հետ կապված քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի մի քանի մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը և անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ):

Երևանում պայթյունից հետո հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացավ

թեմա:
Պայթյուն Երևանում (24)

Ըստ թեմայի

Ինչ է կատարվում Երևանում պայթյունի վայրում. տեսանյութ
Պայթյուն Երևանում. հայտնի է` որտեղ են կացարան տվել տուժած ընտանիքներին
Արթնանում ես ու էլ տուն չունես. Երևանում որոտացած պայթյունը՝ ականատեսի աչքերով ու զգացածով
թեգերը:
բնակարան, փոխհատուցում, պայթյուն

Գլխավոր թեմաներ