ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի երկու մարզում տեղացել է առաջին ձյունը։
«Գեղարքունիքի մարզի Գավառ և Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն»,–նշված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է ավտոճանապարհներին, ապա դրանք անցանելի են:
Նոյեմբերի 19-ին, 22-ին, 23-ի գիշերն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կնվազի։
Լաչինի միջանցքով անցնողներին խնդրում են դուրս գալ մեքենայից ու ցույց տալ փաստաթղթերը