15:22 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
121 0 0

ԱԺ նախագահը շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում։ Նրան վիրահատել էին նաև դեպքի հաջորդ օրը։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր առավոտյան ևս մեկ վիրահատության է ենթարկվել: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

«Քիչ առաջ վիրահատությունը բարեհաջող ավարտվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Լուրը լսելուց հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Արարատ Միրզոյանի գործով արդեն ձերբակալվածներ կան

Ըստ թեմայի

Արարատ Միրզոյանն այս պահին վիրահատվում է. Նիկոլ Փաշինյան
Արարատ Միրզոյանի կինը պատմել է ամուսնու վիճակի մասին
Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ կվիրահատվի
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, ծեծ, վիրահատություն, Արարատ Միրզոյան

Գլխավոր թեմաներ