18:09 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
10201

Շահավետ պայմաններով գումար տրամադրելու քողի տակ փորձ է արվել ստանալ ամբողջական անձնական տվյալներ:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ արտերկրում գտնվող որոշ օգտատերեր սոցցանցերի տիրույթում տարածում են հայտարարություններ, որոնցում ներկայանալով որպես միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, փորձում են հայազգի օգտատերերից կորզել անձնական տվյալներ:

«Մասնավորապես՝ www.facebook.com սոցցանցի «Dawaasuren Nymsuren» էջի օգտատերը, նշված սոցցանցի տարբեր խմբերում և հայալեզու գրառումների մեկնաբանություններում տարածում է հայտարարություն։ Ներկայանալով որպես 25 տարվա փորձ ունեցող ֆինանսական կառույցի աշխատակից՝ աջակցություն է առաջարկում բանկերի նկատմամբ պարտավորությունների կատարման, շինարարական ծրագրերի իրականացման և ֆինանսական դժվարությունների հաղթահարման հարցում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, շահավետ պայմաններով գումար տրամադրելու քողի տակ փորձ է արվել ստանալ ամբողջական անձնական տվյալներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիներից խաբեությամբ ձեռք բերված անձնական տվյալները կարող են օգտագործվել ՀՀ–ում և Արցախում անձի, հասարակության ու պետության անվտանգության դեմ ուղղված գործունեություն իրականացնելու նպատակով, ԱԱԾ–ն հորդորում է համացանցում չարձագանքել կասկածելի բովանդակությամբ նմանատիպ հայտարարություններին։

Վահեի խաբեության զոհ դարձածների նոր պատմությունները. նրանք հյուրանոցներին էլ են մեղադրում

Ըստ թեմայի

Ադրբեջանցիները համացանցում հայերին պատվիրում են նկարահանումներ անել ու ուղարկել իրենց. ԱԱԾ
ԱԱԾ փոխգնդապետն աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել
Հայ–իրանական հանցավոր խումբ է բացահայտվել. խաբեությամբ Հայաստան են բերել 50 իրանցու
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, խաբեություն, սոցցանցեր

Գլխավոր թեմաներ