02:58 26 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.69
  • GBP682.70
  • EUR609.06
  • RUB6.78
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
365110

Ադրբեջանցիների ձեռքում հայտնված տարեց տղամարդու ընտանիքի անդամները դիմել են ՄԻՊ–ին և խնդրել, որ օգնեն իրենց հարազատի իրավունքների պաշտպանության հարցում։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակում պարզվել է, որ տեսանյութում երևացող, ադրբեջանական զինված ուժերի կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացած անձը Շուշի քաղաքի բնակիչ, 80-ամյա Ջոնիկ Թևոսյանն է:

«Նա չէր հասցրել լքել Շուշին, և ընկել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո»,– տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Ջոնիկ Թևոսյանի ընտանիքի անդամները դիմել են ՄԻՊ–ի աշխատակազմին՝ խնդրելով աջակցել իրենց հարազատի իրավունքների պաշտպանության հարցում: Պաշտպանի գրասենյակը եղած տվյալները փոխանցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ խնդրելով հնարավորինս արագ ապահովել ԱՀ քաղաքացու կյանքի ու այլ իրավունքների պաշտպանությունը՝ ըստ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի:

«Այս տեսանյութով ևս մեկ անգամ դրսևորվում է Ադրբեջանում տիրող հայատյացության տրամադրությունների համակարգային ու խորքային բնույթը, որոնք ամբողջովին խրախուսվում են պետության կողմից: Սա հայատյացության ու պատերազմական հանցագործությունների մեծ շղթայի մեկ դրվագն է, և ցավալիորեն պետք է արձանագրել, որ մեկը մեկից ավելի դաժան այդպիսի դրվագները ոչ միայն ուղղակիորեն ողջունվում են ադրբեջանական հասարակության կողմից, այլ նաև շարունակություն են ստանում միջազգային հանրության կուրության, խլության ու համրության պատճառով»,– նշում է Բեգլարյանը:

Նրա խոսքով` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ այս դեպքը ևս ներկայացնելու են միջազգային համապատասխան մարմիններին և հետևողական են լինելու պատշաճ գնահատականների հասնելու հարցում:

Ավելի վաղ այս տեսանյութը հրապարակել էր նաև ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը և գրել` սա անում են միայն այն բանի համար, որ մարդն էթնիկ հայ է։

Հուսահատություն ու ցավ. ինչպես են արցախցիները տեղահանվում իրենց գյուղերից

Ըստ թեմայի

Գորիս-Շուշի ճանապարհից անհայտ կորած քաղաքացիների թվում ՀՀ քաղաքացիներ կան. Արցախի ՄԻՊ
Շուշիի քաղաքապետը լինելու էր ադրբեջանցի, քաղաքի 80%-ը` ադրբեջանցիներ. Եղոյան
Հերթական վանդալիզմն Ադրբեջանի կողմից. պղծվել է Շուշիի Կանաչ ժամը
թեգերը:
Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), տղամարդ, ադրբեջանցի, Արցախ

Գլխավոր թեմաներ