18:44 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
123 0 0

Լինում են թեկնածուներ, որոնց առաջարկվում է ԿԳՄՍ նախարարի պաշտոնը, սակայն կտրականապես մերժում են ստանում:

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է` իշխանությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարի փնտրտուքի մեջ են։

«Բանն այն է, որ իշխանությունները նպատակ են ունեցել հենց առաջինը պաշտոնից ազատել նախարար Արայիկ Հարությունյանին, բայց, արի ու տես, այդ ոլորտի ներկայացուցիչները որևէ կերպ չեն համաձայնում ստանձնել այդ պաշտոնը։ Հարցն այն է, որ ոչ միայն այդ համակարգում խնդիրներ են կուտակվել, այլ նաև դրանք, կարելի է ասել, անլուծելի են դարձել»,–նշում է թերթը։

Ըստ պարբերականի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է նաև ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամներին՝ խնդրելով կադրեր առաջարկել, որոնք կկարողանան համակարգը ուշքի բերել: Լինում են թեկնածուներ, որոնց առաջարկվում է նախարարի պաշտոնը, սակայն կտրականապես մերժում են ստանում:

Այժմ իշխանությունները փնտրում են մի անձի, որն ի վիճակի կլինի այդ գերատեսչությունը կառավարելու, խնդիրն այն է, որ գրեթե բոլոր «վտանգավոր» ու հարցերով լի ոլորտները միավորվել են՝ դառնալով մի կառույց, որտեղ առկա են բազմապիսի խնդիրներ ու հրատապ լուծումներ են պահանջում: Թերթի տեղեկություններով` շուտով աշխատանքից ազատվելու է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։ Նոյեմբերի 17-ին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Նոյեմբերի 20-ին պաշտոններից ազատվեցին նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է Վաղարշակ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարարինը` Անդրանիկ Փիլոյանը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարինը` Մեսրոպ Առաքելյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։

Ըստ թեմայի

Փաշինյանի քաղաքական հաշվարկը․ ո՞վ է պետք Հայաստանին
Վանեցյանը կոչով դիմել է նրանց, ում Փաշինյանը պաշտոն կառաջարկի
Պետք է հասկանանք` որտեղ ենք սխալվել. Փաշինյանը` պաշտպանության նորանշանակ նախարարին
թեգերը:
Արայիկ Հարությունյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ