14:13 24 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD505.32
  • GBP675.56
  • EUR600.12
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Թոքերի արհեստական շնչառության հայկական սարքերի վերջնական տարբերակը շուտով պատրաստ կլինի։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է, թե ինչ տեսք են ունենալու Հայաստանում արտադրված թոքերի արհեստական շնչառության սարքերը։ Նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու հայտնել` դեկտեմբերի երկրորդ կեսին սարքի վերջնական տարբերակը պատրաստ կլինի։

90 մլն դրամ է հատկացվել թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման մրցույթի համար

Արշակյանը հիշեցրել է, որ այս տարվա ապրիլին նախարարությունն Ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ հանդես եկավ թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման նախաձեռնությամբ` Հայաստանում և աշխարհում կորոնավիրուսի տարածման կանխարգելման և բուժման միջոցառումների շրջանակներում։

«Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքի նախնական տարբերակը պատրաստ է, այն փորձարկումների վերջին փուլում է»,–գրել է Արշակյանը։

Նրա խոսքով` սարքերի վերջնական տեսքը որոշված է։

Նախագիծն իրագործվել է ամերիկյան NASA Jet Propulsion Laboratory լիցենզավորված պլատֆորմի հիման վրա, որը մրցույթի արդյունքում աշխարհի 330 ընկերություններից տրամադրվել էր ընդամենը 28-ին, որոնց թվում էր նաև հայկական YEA Engineering ընկերությունը։

Հիշեցնենք, որ թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և կառավարության որոշմամբ 90 մլն դրամ է տրամադրվել Ինժեներական ասոցիացիային։

Վրաստանաբնակ հայերը Հայաստանին արհեստական շնչառության սարքեր են նվիրաբերել

Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1193–ով և դարձել 124839։ 

Կառավարության որոշմամբ հանրապետությունում մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

Ըստ թեմայի

Մինչ օրս պարզ չէ, թե հատկապես որտեղ են մարդիկ վարակվում կորոնավիրուսով
Գիտնականները կորոնավիրուսի կանխարգելման համար նոր միջոց են գտել
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը
թեգերը:
արհեստական շնչառության սարք, թոքեր, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ