00:35 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)
11010

Ընդդիմության ներկայացուցիչների կարծիքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է մոլորեցնել հասարակությանը։ Սակայն նրանք հետ չեն կանգնելու վարաչապետի հրաժարականի պահանջից։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Երևանում ընթանում է վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր ուժերի հանրահավաքը: Չնայած անձրևին՝ Ազատության հրապարակը բազմամարդ է։

Երևանում իրավիճակը լարվել է. պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը

«Փաշինյանը փորձում է ամեն կերպ պահել իշխանությունը։ Նա պետք է րոպե առաջ հեռանա, քանի որ Հայաստանի համար ազգային անվտանգության սպառնալիք է, և Մովսես Հակոբյանի վկայությունները դրա ապացույցն են», - ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ հանրահավաքները շարունակական բնույթ են կրելու, քանի դեռ չեն ծառայել իրենց նպատակին։

Митинг оппозиции на площади Свободы (21 ноября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հանրահավաք՝ Ազատության հրապարակում

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն էլ վստահ է, որ կառավարությունում կադրային փոփոխություններով Փաշինյանը փորձում է շեղել ընդդիմության ուշադրությունը և մոլորեցնել հասարակությանը, սակայն դա նրան չի հաջողվի։ Նրա խոսքով ՝ առաջինը, ով պետք է թողնի պաշտոնը, հենց վարչապետն է, որը բռնություն է կիրառում իր դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ։

Նա նշեց, որ հիմա էլ Փաշինյանը որոշել է ոստիկանության շարքերում տեղակայել սև դիմակավորված անձանց, որոնք բռնի ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ։

«5 ժամ բանակցում էին, հետո ասում` սուրճ ենք խմել, կոնսուլտացիա ենք արել». Գագիկ Ծառուկյան

Նախօրեին սոցիալական ցանցում տարածվել էին ոստիկանների լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում ծառայողների սև հանդերձանքի վրա չինարեն գրություններ էին երևում։ Մարդիկ սկսել էին ենթադրել, որ ոստիկաններից բացի, ակցիաները ցրելու գործողություններին մասնակցել են նաև այլ անձինք ու թիկնապահներ։

Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ բոլոր գործողություններին մասնակցել են միայն ոստիկանության ծառայողներ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից սկսած ընթանում են բողոքի ակցիաներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հավելենք, որ բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)

Ըստ թեմայի

«8 ամսում Փաշինյանն իր կառավարության հետ «ապահովեց» 8 հազար զոհ». Արծվիկ Մինասյան
Ընդդիմությունը արցախյան պատերազմը չի վերսկսելու. Վանեցյանը հերքեց Փաշինյանի խոսքերը
Վանեցյանը նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հրաժարականի պատճառը
թեգերը:
Հրաժարական, հանրահավաք, ընդդիմություն

Գլխավոր թեմաներ