ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Քաղաքապետը հիվանդության պատճառով որոշ ժամանակ կգտնվի արձակուրդում, և այդ ընթացքում նրա պարտականությունները կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը»,– ասաց Կարապետյանը:
1193 նոր դեպք` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Նշենք, որ քաղաքապետը «Երևան» կամավորական ջոկատի հետ օրերս է վերադարձել Արցախից։
Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքերը փորձարկումների վերջին փուլում են