18:19 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (556)
722 0 0

Նախագահ Էմանուել Մակրոնի և ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի ցուցումով Ֆրանսիան օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչությանը։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մանրամասնել է, թե երկիրն ինչ հումանիտար օգնություն է ուղարկել և ուղարկելու Հայաստանին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ այսօր` նոյեմբերի 22-ին, Փարիզից Երևան է ժամանել օգնության առաջին ինքնաթիռը։ Այն բերել է բժշկական սարքավորումներ, մասնավորապես՝ շարժական բուժկետ, որը թույլ է տալիս բուժել 500 հիվանդի, ինչպես նաև ծածկոցներ և հիգիենայի պարագաներ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն իր հերթին Facebook–ի իր էջում լուսանկար է հրապարակել Երևան ժամանած ինքնաթիռից։

Պյատիգորսկից Հայաստան է ժամանել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը

«Այս ինքնաթիռի բերած բժշկական սարքավորումներն ու դեղամիջոցները կոչված են ոչ միայն ամրապնդելու Հայաստանի առողջապահական համակարգը, այլև աջակցելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը, որոնք այժմ Հայաստանում են», – գրել է դեսպանը։


Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ օգնության երկրորդ ինքնաթիռը Հայաստան կգա նոյեմբերի 27-ին` բերելով «Ազնավուր» հիմնադրամի և Համահայկական բարեգործական միության կողմից հավաքված նվիրատվություններ, մարդասիրական ապրանքներ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիան մտադիր է մոտ ապագայում հավելյալ օգնություն տրամադրել Հայաստանի առողջապահական համակարգին։

«Արդեն հավաքագրվել է օգնություն Փարիզի, Մարսելի և Լիոնի հիվանդանոցներից», - ասվում է հաղորդագրությունում:

Բացի այդ, Ֆրանսիայի ԱԳՆ–ն խոստանում է աջակցել Հայաստանում գործող կազմակերպությունների, ինչպես նաև ՄԱԿ–ի մարդասիրական ծրագրերին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի ցուցումով Ֆրանսիան օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչությանը։

Ֆրանսիայից 3 ինքնաթիռ և 3 բեռնատար հումանիտար օգնություն է եկել Երևան

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (556)

Ըստ թեմայի

ՀՀ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարներն անդրադարձել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին
Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ
Ֆրանսիայի ԱԳՆ–ն հայտարարություն է արել Էրդողանի զրպարտող հայտարարությունների մասին
Ֆրանսիան մեծ ջանքեր է գործադրել ԼՂ հրադադարին հասնելու համար. Լը Դրիան
թեգերը:
Հումանիտար օգնություն, Արցախ, Ֆրանսիա, Երևան, ինքնաթիռ

Գլխավոր թեմաներ