08:32 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)
435 0 0

Նոյեմբերի 20-ին Երևանում իրականացված բողոքի ակցիաների դադարեցման գործողություններին մասնակցած ոստիկաններից ոմանք տարօրինակ հանդերձանքով էին։ Սոցցանցերում այդ թեմայով բուռն քննարկումներ ծավալվեցին։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը հերքել է իր անձի վերաբերյալ տարածվող «զրպարտչական տեղեկությունները»։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

Նոյեմբերի 20-ին Երևանում իրականացված բողոքի ակցիաների դադարեցման գործողություններին մասնակցած ոստիկաններից ոմանք տարօրինակ հանդերձանքով էին, մասնավորապես` դրանց վրա կային չինարեն գրություններ։

Սոցցանցերում սկսեցին շրջանառվել օլիգարխների անուններ, որոնք, իբր, իրենց թիկնապահներին հանձնարարել են մասնակցել ակցիաների դադարեցմանը։ Գրում էին, թե գործարարներ Խաչատուր Սուքիասյանը, Սամվել Ալեքսանյանը և Արտակ Սարգսյանը, որպես Նիկոլ Փաշինյանին համերաշխության նշան, իրենց թիկնազորի անդամներին ուղարկել են մասնակցելու նոյեմբերի 20-ի գործողություններին։ 

«Վերջին օրերին սոցիալական ցանցերում իմ անձի վերաբերյալ տարածվում են զրպարտչական բնույթի ստահոդ տեղեկություններ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ դրանք անհիմն են և ոչ մի կապ չունեն իրականության հետ», – գրել է Արտակ Սարգսյանը։

Նշենք, որ ոստիկանությունը նույնպես պաշտոնապես արձագանքել էր սոցցանցերի լուրերին` նշելով, որ այդ օրերի գործողություններին մասնակցել են միայն ոստիկաններ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Երևանի մի շարք փողոցներում քաղաքացիների տարբեր խմբեր փողոցներ էին փակել։ Նաև ավտոերթ էր կազմակերպվել դեպի Հանրապետության հրապարակ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հավելենք, որ բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)

Ըստ թեմայի

Երևանում ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվեց ցուցարարներից մեկի գլուխը
Հրապարակում ոստիկանական ուժեր են կուտակվում. նրանք փորձում են ցրել հանրահավաքը. տեսանյութ
Դիմակավորված ոստիկանները չպետք է մասնակցեն խաղաղ հավաքների դադարեցմանը. Հայաստանի ՄԻՊ
թեգերը:
թիկնապահ, Բողոքի ակցիա, ոստիկան, Արտակ Սարգսյան

Գլխավոր թեմաներ