21:22 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (935)
107 0 0

Երկրները մտադիր են ապահովել աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութերի արդար բաշխումը։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Ավարտվել է մեծ քսանյակի երկրների առաջնորդների առցանց գագաթնաժողովը, ընդունվել է համատեղ հայտարարություն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հայտարարության գլխավոր կետը վերաբերում է կորոնավիրուսին։ Նշված է, որ երկրները մտադիր են ապահովել աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութերի, դեղամիջոցների և թեստերի արդար բաշխումը։

«Մենք ընդունում ենք մասշտաբային պատվաստման դերը որպես գլոբալ հանրային օգուտ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը գագաթնաժողովի մասնակիցներին կոչ է արել մինչև 2020 թվականի ավարտը ներդնել 4,5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների հասանելիությունն արագացնելու գործընթացում։

ՌԴ առողջապահության նախարարը Թորոսյանին փոխանցեց ռուսական պատվաստանյութի առաջին նմուշները

Հայտարարության մեջ նշված է նաև, որ գագաթնաժողովի մասնակիցները մտադիր են մինչև 2021թ.-ի հունիսն աջակցելու աղքատ երկրներին՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքների դեմ պայքարի հարցում։

«Անհրաժեշտ է ամեն գնով խուսափել այն սցենարից, երբ միայն հարուստ երկրները կկարողանան պաշտպանվել վիրուսից և վերագործարկել բնականոն կենսապայմանները։ Կոչ ենք անում զարգացման բանկերին ակտիվացնել ջանքերը ՝ օգնելու ամենաաղքատ երկրներին հաղթահարելու ճգնաժամը», – ասված է հայտարարությունում։

Հատկապես շեշտված է Աֆրիկայի և փոքր կղզիների պետություններին օգնելու անհրաժեշտության հարցը։

Երկօրյա գագաթաժողովի ավարտին Սաուդյան Արաբիան քսանյակի նախագահությունը փոխանցել է Իտալիային։

Հայաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի. արդեն համաձայնագիր է ստորագրվել

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (935)

Ըստ թեմայի

ՌԴ-ում չեն բացառել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութ կմատակարարեն նախկին ԽՍՀՄ երկրներ
Հայտնի է՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները երբ կավարտվեն Հնդկաստանում
ՌԴ–ն պատրաստ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը տրամադրել ԵԱՏՄ գործընկերներին․ Միշուստին
թեգերը:
Վլադիմիր Պուտին, պատվաստանյութ, աղքատություն, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ