01:51 26 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.69
  • GBP682.70
  • EUR609.06
  • RUB6.78
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
147 0 0

«Ռոման» «Պարմային» հաղթել է 3։0 հաշվով։ 3 գոլից 2–ը խփել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի»` «Պարմային» հաղթելուց հետո լուսանկար է հրապարակել Twitter-ում և Facebook–ում։

Նշենք, որ այսօր «Ռոման» «Պարմային» հաղթել է 3։0 հաշվով։ 3 գոլից 2–ը խփել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Մեր հայ հերոսների համար», - գրել է Մխիթարյանը։

Մեկնաբանություններում երկրպագուները տեղադրել են հայկական դրոշները, շնորհակալություն հայտնել Մխիթարյանին, աջակցություն` Հայաստանին և Արցախին։

««Հիանալի խաղ էր, Միկի։ Աստված պահի Հայաստանը», «Միշտ հպարտ ենք քեզնով, ախպերս», «Մեր սրտերն էլ են հայ հերոսների հետ»»,– գրում են նրանք։

Հենրիխ Մխիթարյանը սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած արցախյան պատերազմի ընթացքում պարբերաբար աջակցել է Հայաստանին, գրառումներ կատարել պատերազմի ու հայ հերոսների սխրանքի մասին։

Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել արցախյան պատերազմում զոհված հերոսների մասին

Ըստ թեմայի

Հենրիխ Մխիթարյանը միանգամից 3 գոլի հեղինակ դարձավ մեկ խաղում. տեսանյութ
«Ռոման» չի թույլատրել Հենրիխ Մխիթարյանին միանալ ազգային հավաքականին
Հպարտանում եմ իմ հավաքականով. Հենրիխ Մխիթարյան
թեգերը:
Զոհ, Պատերազմ, հաղթանակ, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ