06:34 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.89
  • GBP712.54
  • EUR629.98
  • RUB7.05
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
338 0 0

Հրանտ Մելիք-Շահնազարյանը հայտնում է, որ դատարանի որոշման մեջ հստակ է, թե ինչ պետք է որոնեն, բայց ոստիկաններն առգրավում են Միհրան Հակոբյանի օրինական զենքերը։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը: Facebook սոցցանցի իր էջում գրառում է արել ու հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Ամոթ ու խայտառակ վիճակ է` մարդիկ թքած ունեն դատարանի սանկցիայում նշված հանգամանքների վրա: Օրինակ, այնտեղ հստակ նշված է, թե քննիչներից կոնկրետ ով կարող էր խուզարկություն իրականացնել, բայց եկել են միանգամայն այլ մարդիկ»,–գրել է Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքով` դատարանի որոշման մեջ նաև հստակ է, թե ինչ պետք է որոնեն (ցույց կազմակերպելու ապացույցներ), բայց ոստիկանները առգրավում են Միհրան Հակոբյանի օրինական զենքերը։

Քաղաքագետը հավելել է` ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է աշխատում, այդպես էլ իրեն ծառայող իրավապահ համակարգը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա էր տեղի ունեցել։ Ոստիկանությունը տասնյակ մարդկանց էր ձերբակալել, այդ թվում` Միհրան Հակոբյանին։

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարը ձերբակալվել է. տեսանյութ

Հաջորդ օրը, սակայն, Հակոբյանն ազատ արձակվեց` դատարանը նրան ձերբակալելու որոշումը ոչ իրավաչափ էր համարել։

Ըստ թեմայի

Միակ լուծումն ազգային համաձայնության կառավարություն ձևավորելն է. նախագահ
«8 ամսում Փաշինյանն իր կառավարության հետ «ապահովեց» 8 հազար զոհ». Արծվիկ Մինասյան
Արա Սաղաթելյանն ազատ է արձակվել
թեգերը:
Ոստիկանություն, խուզարկություն, Միհրան Հակոբյան

Գլխավոր թեմաներ