20:31 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.16
  • GBP711.59
  • EUR628.06
  • RUB6.89
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
170 0 0

Սահմանադրական դատարանի նախկին անդամը միանում է ՀՀ կառավարության շենքի մոտ հայտարարված հացադուլին։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. ՍԴ նախկին անդամ, ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Կիմ Բալայանն այս պահին Հանրապետության հրապարակում է։ Նա հայտարարեց, որ եկել է միանալու ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանի ու Գարիկ Ավետիսյանի հայտարարած հացադուլին, բայց ոչ թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, այլ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով։

«Իմ պահանջը միակն է` սահմանադրական կարգը տապալելու համար քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին, որովհետև մեր Սահմանադրության 116 հոդվածով հստակ սահմանվում է, թե ինչ բան է միջազգային պայմանագիրը»,– լրագրողների հետ զրույցում ասաց Բալայանը։

Նրա դիտարկմամբ` բացի հումանիտար հրադադարից, Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության մնացած բոլոր կետերը հակասում են Սահմանադրությամբ սահմանված կարգին։

«Դա պետք է լիներ միջազգային պայմանագիր, պետք է գար ՍԴ, և, եթե ՍԴ–ն որոշեր, որ այն չի հակասում Սահմանադրությանը, պիտի գնար ԱԺ, և ԱԺ–ն պետք է այն վավերացներ»,– մեկնաբանեց Բալայանը։

Լրագրողների դիտարկմանը, թե իր տարիքն ու առողջական վիճակը վտանգավոր են հացադուլ անելու համար, Բալայանը հայտարարեց.

«Դե, եթե չեմ հաղթահարի, կգնամ, կմիանամ այն 5000–ին, ովքեր զոհվեցին հանուն հայրենիքի»։

Նշենք, որ Կիմ Բալայանը 73 տարեկան է, ծնունդով` Մարտակերտից։ 1990-1995 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր։

Հրաժարվում են մանդատից ու հանձնաժողովից, դուրս գալիս «Իմ քայլից». Երևանի ավագանին «խառն է»

1999 թ. եղել է Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի իրավաբանական ծառայության բաժնի պետ։
2000-2003 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2003 թ. նոյեմբերի 18-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։

Կիմ Բալայանը 3 որդիների հայր է։ Բալայանի որդիներն են Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, դատավոր Դավիթ Բալայանը և երեկ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Գաբրիել Բալայանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 23-ից ՀՅԴ անդամներ Գարիկ Ավետիսյանն ու Գեղամ Մանուկյանը Հանրապետության հրապարակում` ՀՀ կառավարության շենքի դիմաց, հացադուլ են սկսել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Դաշնակցականները հացադուլ են հայտարարել ԱՄՆ-ում և այրել ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. տեսանյութ

Ըստ թեմայի

Ընդդիմությունը պահանջում է ԱԺ-ում քննարկել եռակողմ համաձայնագիրն ու վարչապետի հրաժարականը
Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է Ազգային ժողովի նիստը
Ընդդիմությունը արցախյան պատերազմը չի վերսկսելու. Վանեցյանը հերքեց Փաշինյանի խոսքերը
թեգերը:
Քրեական գործ, Պատերազմ, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Կիմ Բալայան

Գլխավոր թեմաներ