01:01 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
217 0 0

Նախարարությունն անհիմն է համարում հիմնադրամի գումարների մի մասի ծախսման ոչ իրավաչափ լինելու գնահատականները։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված միջոցները մուտքագրվել են գանձապետական միասնական հաշվին։ Որպես նվիրաբերություն փոխանցված ամբողջ գումարը կազմում է 52,703,113.3952 հազար ՀՀ դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարությունը շեշտում է՝ նվիրաբերված ամբողջ գումարն օգտագործվել և բյուջետային գործընթացի շրջանակներում օգտագործվելու է պետական բյուջեով նախատեսված պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով:

«Ընդ որում, նվիրաբերության գումարի հաշվին վկայակոչված ծախսերի ֆինանսավորումը հնարավորություն է ընձեռել ՀՀ կառավարությանը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով այդ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված, նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք 19.11.2020թ. դրությամբ կազմում են շուրջ 100,978,491.5 հազ. ՀՀ դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ ռազմական դրությամբ պայմանավորված` նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվել են կառավարության համապատասխան որոշումներով։ Դրանց օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները կհրապարակվեն բյուջեների կատարման հաշվետվությունների շրջանակում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նախարարությունը նաև անդրադարձել է ԶԼՄ-ների այն հարցադրումներին, թե որքանով իրավաչափ է այս որոշումը։ Վկայակոչում են «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքն ու հիմնադրամի կանոնադրությունը։

Օրինակ` կանոնադրության կետերից մեկի համաձայն՝ հիմնադրամի գործունեության նպատակներն ու խնդիրներն են օժանդակել Հայաստանի և այլ երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը, բարեփոխումների իրականացմանը, նպաստել գիտական, կրթական, մշակութային, սոցիալական և առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը և այլն։ Ի դեպ, ըստ նույն կանոնադրության՝ հոգաբարձուների խորհրդի իրավասությանն է վերապահված հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը նվիրաբերվել է կառավարությանը

«Տվյալ դեպքում, ինչպես վերը նշվել է, հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը ֆինանսական միջոցները փոխանցվել են.
սահմանված կարգով կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա,
պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով,
հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ»,- պարզաբանում է նախարարությունը։

Այս ամենը հիմք ընդունելով` նախարարությունն անհիմն է համարում «ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ գնահատականները»։

Ով որքան է նվիրաբերել Արցախին. «Հայաստան» հիմնադրամը հաշվետվություն կհրապարակի

Ըստ թեմայի

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր շարժում է սկսում. ինչ նպատակ է այն հետապնդում
«Մատ տեռորին». Արոնյանն ու ընկերները կրկին գումար են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին
Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ
թեգերը:
ՀՀ ֆինանսների նախարարություն, «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Գլխավոր թեմաներ