19:28 08 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
67110

Կրթության հարցերով փորձագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, թե որոնք պետք է լինեն ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանի առաջին անելիքները հենց կրթության ոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարարն առաջիկա օրերին պետք է ներկայացնի իր ծրագրերը, որպեսզի ոլորտի փորձագետներն էլ խորհուրդներով որոշակիորեն օգնեն նրան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը` անդրադառնալով նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանի առաջիկա անելիքներին։

«Պետք է մի քիչ թերահավատորեն վերաբերվենք նոր մարդուն այն կառավարությունում, որը չգիտես` ինչքան կդիմանա։ Ճիշտ է, կրթության ոլորտում անելիքները շատ են, սակայն կրթությունը չի կարելի դիտարկել որպես առանձին համակարգ` այն տարրալուծված է տնտեսության մեջ։ Ուստի չեն կարող գլոբալ փոփոխություններ անել կրթության ոլորտում, եթե Հայաստանի ապագայի վերաբերյալ գաղափարախոսությունն ու իդեաները չփոխվի»,–ասաց Մխիթարյանը։

Նա նշում է, որ, ամեն դեպքում, կան փոփոխություններ ու բարեփոխումներ, որոնք հնարավոր է անել կրթության համակարգից «դուրս չգալով»։

Սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման

Կրթության նորանշանակ նախարարը, ըստ մասնագետի, նախ պետք է գույքագրի` ինչ խնդիրներ կան ոլորտում, ինչպես պետք է զարգացնեն մնացած ուղղությունները։ Իսկ դա ժամանակատար գործ է` 1-2 ամսվա աշխատանք չէ։ Գույքագրելուն զուգահեռ, կրթության ոլորտում կան հարցեր, որոնք հրատապ լուծում են պահանջում. Մխիթարյանը կարծում է, որ պետք է հեռավար կրթության հարցերն արագ լուծել, ինչպես նաև ՀՀ տեղափոխված արցախցիների կրթության հարցերը կարգավորել։

Փորձագետը շեշտում է` կրթության ոլորտում անելիքները շատ են. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, հանրակրթության չափորոշիչները պետք է լիովին վերանայվեն, փոփոխություններ են պետք ինչպես հանրակրթության, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտում։

«Վերջին 2.5 տարվա ընթացքում ոլորտում ընդհանրապես որևէ բան չի արվել։ Ամեն դեպքում, ակնառու որևէ արված գործ չկա, որ ասես` այ սա արվել է։ Հիմա պետք է շեշտը դնենք կրթության որակի վրա, քանի որ հեռավար կրթության միջոցով կորցնում ենք մի ողջ սերունդ, որը շատ դժվար կլինի վերականգնել։ Մեծ ջանքեր են պահանջվելու նախարարից և իր թիմից»,–ասաց Մխիթարյանը։

Հարցին, թե կրթության որակի առումով այժմ շա՞տ ենք կաղում` Մխիթարյանը պատասխանեց, որ այո, կրթության որակն էապես տուժել է այս ընթացքում։ Նրա խոսքով` կրթությանը լուրջ չեն վերաբերվում, ինչը շատ աղետալի հետևանքներ կարող է ունենալ, և այդ հետևանքները տեսանելի կլինեն արդեն 1-2 տարի հետո։

Հեռացող նախարարը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին

Կրթության հարցերով փորձագետը կարծում է, որ նորանշանակ նախարարն այս պահին միայն կոսմետիկ փոփոխություններ կարող է իրականացնել, սակայն հետո ամբողջ գաղափարախոսդությունը պետք է փոխվի։ Բայց անգամ դրվագային լուծումներ այս պահին անհրաժեշտ են, որպեսզի չկորցնենք այն, ինչ ունենք։

Հիշեցնենք, որ երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել է աշխատանքից։ Նրա փոխարեն նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը։

Ըստ թեմայի

Հայաստանում մեկնարկել է ռուսական բուհերում սովորելու համար թեկնածուների նախնական գրանցումը
Սմբատ Գոգյանն առաջարկում է լուծարել ԿԳՄՍ նախարարությունը
Ո՞վ պետք է փոխարինի Արայիկ Հարությունյանին. փորձագետը` նախարարի հնարավոր հրաժարականի մասին
թեգերը:
Նախարար, Ատոմ Մխիթարյան, կրթություն

Գլխավոր թեմաներ