ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Չեխիայի Հանրապետության կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար անձնական հիգիենայի պարագաներ։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Մասնավորապես, նվիրաբերվել է 100000 բժշկական դիմակ և 43000 ձեռնոց: Բժշկական պարագաները կհամալրեն կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բուժհաստատությունների եղած պաշարները և կապահովեն վարակի նվազեցման ռիսկայնությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում Չեխիայի Հանրապետությանը համավարակի պայմաններում Հայաստանի առողջապահական համակարգին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսային համավարակի ընթացքում Հայաստանին մարդասիրական օգնություն են տրամադրել Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանը, Գերմանիան, Լեհաստանը, Սերբիան։
Ամենաաղքատ երկրներին կօգնեն հաղթահարել կորոնավիրուսը. G-20–ի երկրների հայտարարությունը