19:42 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
121 0 0

Հայաստան մուտք գործելիս պետք է իմանալ որոշ կանոններ, քանի որ ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում փոփոխություններ են եղել։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 26-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչք, հայտնում է Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։

«Armenia» ընկերության թռիչքը կկայանա նոյեմբերի 26-ին ժամը՝ 13։30-ին Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից։

Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից, ինչպես նաև www.armeniafly.com կայքից։ Թույլատրելի ուղեբեռի քաշը 23 կգ (մեկ կտոր) է, ինչպես նաև 8 կգ ձեռքի ուղեբեռը (մեկ կտոր) կարող եք վերցնել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ից նաև ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել ՀՀ տարածք։

2020 թ․ հոկտեմբերի 31-ին ՀՀ կառավարությունն ընդունել է N 1756-Ն որոշումը, որով փոփոխություն է կատարվել ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում։

Եթե ՀՀ մուտք գործելիս անձը ներկայացնում է առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid-19 բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ազատվում է ինքնամեկուսացումից։

Մեկ օրում խաղաղապահ առաքելության 22 չվերթ է կատարվել Ռուսաստանից Հայաստան

Եթե առկա չէ Covid-19 բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։

Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1563–ով և դարձել 129085։

Ըստ թեմայի

Ավելի քան 170 չվերթ է իրականացվել Ղարաբաղյան հակամարտության գոտու համար․ ՌԴ ՊՆ
ՌԴ ավիաընկերությունները կանոնավոր չվերթերի թույլտվություն են ստացել դեպի 24 երկիր
«Քաթար էյրվեյզը» չեղարկել է ԱՄՆ-ից հումանիտար բեռ փոխադրող չվերթն առանց հիմնավոր պատճառի
թեգերը:
չվերթ, Հայաստան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ