00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը հաջողության հասե՞լ է COVID-19-ի դեմ պայքարում. մասնագետի պատասխանը

© Photo : press office of the MoH of RFВакцина против новой коронавирусной инфекции впервые в мире зарегистрирована в России 11 августа
Вакцина против новой коронавирусной инфекции впервые в мире зарегистрирована в России 11 августа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարության մասնագետը բնակչությանը կրկին կոչ է անում խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները՝ իրավիճակը կայունացնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը հաջողություն է գրանցել COVID-19-ի դեմ պայքարում։ Վարակման նոր դեպքերի հայտնաբերման ցուցանիշը վերջին 14 օրվա ընթացքում նվազել է 33 տոկոսով: Այդ մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։

Вывески Сдается в аренду на витринах торговых точек на улице Абовяна (9 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Օգնություն օգնության համար»․ ի՞նչ վիճակում է բիզնեսը Հայաստանում համավարակից հետո

Հոկտեմբերին մասնագետները ահազանգեցին՝ վարակման դեպքերի թիվը կտրուկ աճում է։ Այն ժամանակ երկու շաբաթում հաստատված դեպքերի թիվ աճել էր գրեթե 113 տոկոսով։

Հիմա Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազել են։ Այնուամենայնիվ, Աբովյանը կոչ է անում չկորցնել զգոնությունը և շարունակել պահպանել հակահամաճարակային նորմերը՝ անկման միտումը պահպանելու համար:

«Եթե նախկինում թեստերի ընդհանուր քանակի գրեթե 50 տոկոսը դրական էր, ապա այժմ ցուցանիշը նվազել է մինչև 40,8 տոկոս»,-նշեց Աբովյանը։

Ձեռք բերված արդյունքները, ըստ Աբովյանի, պայմանավորված են մի շարք գործոններով։ Մի կողմից՝ առողջապահության նախարարությունն ու մյուս կառույցները ծավալուն աշխատանք են կատարել քաղաքացիներին անվտանգության միջոցառումների մասին իրազեկելու ուղղությամբ, մյուս կողմից՝ Արցախում մարտական գործողությունների պատճառով մարդկանց տեղաշարժի տեմպերը նվազել են։

Բացի այդ, սահմանափակումներ են սահմանվել կրթության ոլորտում։ Ներկայում միջին և բարձր դասարանների աշակերտները, ինչպես նաև ուսանողները սովորում են հեռավար ռեժիմով։

Մասնագետը դժվարացավ ասել, թե որքան երկար կհաջողվի պահպանել ներկայիս տեմպերը։ Աբովյանի խոսքով՝ դա կախված է քաղաքացիների կողմից հակահամաճարակային կանոնների պահպանման աստիճանից։

Նա մտահոգություն հայտնեց զանգվածային միջոցառումների, մասնավորապես՝ Երևանում բողոքի ակցիաների անցկացման կապակցությամբ։ Նրա խոսքով՝ դա կարող է բացասաբար անդրադառնալ երկրում կորոնավիրուսային իրավիճակի վրա։

«Հիմա իրավիճակը համեմատաբար կայուն է։ Եթե նախկինում հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում հասնում էր 2500-ի, ապա այժմ միջինում կազմում է 1500»,-նկատեց Աբովյանը։

Նա պարզաբանեց, որ շղթայական ռեակցիայով այդ նվազումը հանգեցնում է ստացիոնար բուժման կարիք ունեցող և հերթում գտնվող վարակակիրների թվի նվազմանը, ինչպես նաև վարակի յուրաքանչյուր դեպքին առավել օպերատիվ արձագանքմանն ու մահերի թվի նվազմանը։

Ученик-филиппинец Пиер Роджер Кудачян в школе им. Ашота Навасардяна - Sputnik Արմենիա
Դպրոցներին տրամադրվող տաք սնունդը համավարակի պատճառով կփոխարինվի չորով

Մասնագետը նաև նշեց, որ հաշվի առնելով պատերազմը և երկրում տիրող իրավիճակը՝ կորոնավիրուսային վարակի առումով, կարելի է ասել, որ Հայաստանը բավականին լավ վիճակում է։

Ինչ վերաբերում է բնակչության պատվաստմանը, ապա մասնագետը նշեց, որ այդ հարցով բանակցություններ են ընթանում: Թե երբ են փորձարկվելու ռուսական պատվաստանյութի առաջին դեղաչափերը՝ դեռևս հայտնի չէ։

Ավելի վաղ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ իր գործընկեր Արսեն Թորոսյանին էր փոխանցել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին նմուշները: ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն հայտնել է, որ նմուշները փորձարկվելու են կամավորների վրա:

Պատվաստանյութը՝ քաղցրաբլիթի և մտրակի փոխարեն

Աբովյանը նաև պարզաբանեց, որ անփոփոխ է մնացել նաև կորոնավիրուսից մահացած հիվանդների միջին տարիքը։

«COVID-19-ի բարդացումներից մահացած պացիենտների միջին տարիքը կազմում է 70,5 տարեկան, առողջացածներինը՝ 46,7 տարեկան, վարակվածներինը՝ 47,9 տարեկան»,-ասաց նա։

Մասնագետը Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ արեց պարտադիր կրել դիմակներ, պարբերաբար ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն և խուսափել կուտակումներից:

Նոյեմբերի 25-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմել է 129 085: Կորոնավիրուսի բարդություններից Հայաստանում մահացել է ընդհանուր առմամբ 2040 մարդ։ Այլ պատճառներով մահացած կորոնավիրուսով հիվանդների թիվը 513 է: Վարակից բուժվել է 100 913 մարդ։ Բուժման ընթացքում է գտնվում 25 619 մարդ։ Անցկացված թեստերի ընդհանուր քանակը 494 568 է։

Նշենք, որ Հայաստանում մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 11-ը արտակարգ դրությամն ռեժիմ էր գործում։ Հիմա երկրում կարանտին է հաստատված, որը կձգվի մինչև 2021թ․-ի հունվարի 11-ը։ Հանրապետությունում «դիմակային ռեժիմը» պահպանվում է։

Լրահոս
0