00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բողոքի ակցիա` կառավարության մոտ. Փաշինյանը չլսեց անհետ կորած զինվորների ծնողներին

© Sputnik / Asatur YesayantsНа входных дверях и окнах в здании правительства установили решетки
На входных дверях и окнах в здании правительства установили решетки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության առջև այս պահին բողոքի ակցիա է` անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են ու պահանջում են վերադարձնել իրենց երեխաներին։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Անհետ կորած զինծառայողների ծնողները նորից կառավարության առջև են. նրանք պահանջում են, որ քայլեր իրականացնեն իրենց զավակներին գտնելու ուղղությամբ։

Ալավերդյան. «Պետք է մշակել գերիներին և անհետ կորածների մարմինները վերադարձնելու հստակ ժամանակացույց» - Sputnik Արմենիա
Մեծ թիվ են կազմում. ՀՀ նախկին ՄԻՊ–ը խոսել է գերիների ու անհետ կորածների մասին

Քիչ առաջ ավտոմեքենայով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ կառավարությունից։ Բողոքի ակցիա անող ծնողները փորձեցին կանգնեցնել մեքենան, սակայն չստացվեց։ «Փախավ Փաշինյանը»,–ասացին ծնողները։

«Աչքկապոցի է, մի կառույցից մյուսն են ուղարկում մեզ։ Չկա դեպք, որ իմանանք` մեկի երեխուն գտել–տվել են»,–ասաց անհետ կորած զինվորներից մեկի ծնողը։

Մեկ ուրիշն էլ ասաց, որ պահանջում են կառավարությունը ԴՆԹ–ի սարքեր ներմուծի Հայաստան, որ գոնե տղաների մարմինները հանձնեն իրենց։ Անհետ կորած զինծառայողների ծնողներն ասում են, որ մինչ օրս որևէ գործընթաց տեղի չի ունեցել, և իրենք ի վիճակի չեն սպասել այլևս։

Փաշինյանը ներողություն է խնդրել գերեվարված ու անհետ կորած անձանց ընտանիքների անդամներից

Ծնողներից մեկը հրավիրվեց կառավարության ներկայացուցիչներից մեկի հետ հանդիպման։ Նշենք, որ ոստիկանները պատ են կազմել կառավարության շենքի առջև։ Բողոքի ակցիան շարունակվում է։

Հիշեցնենք, որ օրերս բողոքի ակցիա անող ծնողներին ընդունել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն ծնողները հայտնել էին` հանդիպումն իրենց չի բավարարել, քանի որ վարչապետն ընդհանուր պատասխաններ է տվել իրենց հարցերին։

Родственники пропавших без вести военнослужащих во время войны в Карабахе у здания посольства России (24 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Կարդաց և հուզվեց». անհետ կորած զինվորների ծնողների նամակը դեսպանատունը Մոսկվա կուղարկի

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Նոյեմբերի 20-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1678 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների մասին պաշտոնական տվյալներ չկան։

Լրահոս
0