13:36 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1012 0 0

Զավեն Աբրահամյանը 1994թ-ից աշխատում էր Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Մահացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։ Տեղեկությունը հրապարակվել է թատրոնի Facebook-յան էջում։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դերասանի ընկերներին ու հարազատներին։ Մեր սիրելի դերասան, հանգչիր խաղաղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Զավեն Աբրահամյանը ծնվել է 1948թ. օգոստոսի 13-ին Երևանում: 1967թ. ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին: 1972թ. աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում: Խաղացել է մի շարք հեռուստատեսային ներկայացումներում` «Սատանայի ջրաղացը», «Պաշտոնի բարձրացում», «Ինչպես է բեմադրվում ներկայացումը» և այլն:

«Պապ ջան, մեզ մենակ թողեցիր». մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը

1994թ-ից աշխատում էր Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Նկարահանվել է նաև հեռուստասերիալներում` «Այսպես էլ ապրում ենք», «Կյանքի գինը», «Լքյալները» և այլն: 2004թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2005թ. Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ապա ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

1476 նոր դեպք, 22 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Ըստ թեմայի

Մահացել է լուսանկարիչ, Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը
թեգերը:
Մահ, դերասան, Հայաստան

Գլխավոր թեմաներ