19:01 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (798)
96 0 0

Որոնողական աշխատանքները բարդացնում են ականապատված տարածքներն ու եղանակային վատ պայմանները։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգված է գերիների վերադարձի ապահովման, անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալների կապակցությամբ: Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ իր մտահոգությունները նա այսօր հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԿԽՄԿ-ի ռեսուրսների (այդ թվում՝ մարդկային) ավելացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը ևս պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը: Վարչապետը նշել է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից գերեվարված անձանց վիճակի, առողջության, պահման պայմանների վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրման կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոն մանրամասն վարչապետին է ներկայացրել իրենց աշխատանքների ընթացքը, տեղեկատվություն տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին: Տիկին Մեյթրոն գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների, Պաշտպանության բանակի, արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Հայաստանի պաշտպանության նախարարության և ռուս խաղաղապահների հետ համագործակցությունից:

Զինադադարի հաստատումից հետո երկու լիբանանահայ է անհետացել. Սինանյան

Անհետ կորածների և դիերի հայտնաբերման ամենօրյա աշխատանքների հարցում նա ընդգծել է ՀՀ ՊՆ տրամադրած քարտեզների կարևորությունը․ դրանցում կոնկրետ տեղանքների նշումներ են, ինչը մեծացնում է որոնողական աշխատանքների արդյունավետությունը:

Աշխատանքները մեծապես դժվարացնում են ականապատված տարածքներն ու եղանակային վատ պայմանները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերը նշված հարցերում արդյունավետ համագործակցությանը, գերիների փոխանակման աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Մեծ թիվ են կազմում. ՀՀ նախկին ՄԻՊ–ը խոսել է գերիների ու անհետ կորածների մասին

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (798)

Ըստ թեմայի

Նախկին նախարարը կոչ է անում փրկել Ադրբեջանի ստրկության մեջ հայտնված հայ գերիներին
Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների փոխանակումը. ՄԻՊ–ը դիմել է միջազգային հանրությանը
ՀՀ պաշտպանության նախարարը գերիների վերադարձի հարցով խոսել է Ռուստամ Մուրադովի հետ
թեգերը:
Կարմիր խաչ, Նիկոլ Փաշինյան, անհետ կորած, գերի

Գլխավոր թեմաներ