ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ռուսական «Ուրալյան ավիաուղիներն» այսօր՝ նոյեմբերի 30-ին, մեկնարկել է Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) - Գյումրի («Շիրակ» օդանավակայան) - Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) երթուղով կանոնավոր չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:
Ավիատոմսերի առկայության, գնման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը նոյեմբերի 26-ից վերսկսել է Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) - Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) երթուղով չվերթերը։
Ինչպես են ռուս ռազմական բժիշկները ժամանում Ստեփանակերտ․ տեսանյութ