08:47 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
190 0 0

Ավիատոմսերի հետ կապված հարցեր ունենալու դեպքում պետք է դիմել «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությանը։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ռուսական «Ուրալյան ավիաուղիներն» այսօր՝ նոյեմբերի 30-ին, մեկնարկել է Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) - Գյումրի («Շիրակ» օդանավակայան) - Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) երթուղով կանոնավոր չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:

Ավիատոմսերի առկայության, գնման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը նոյեմբերի 26-ից վերսկսել է Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) - Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) երթուղով չվերթերը։

Ինչպես են ռուս ռազմական բժիշկները ժամանում Ստեփանակերտ․ տեսանյութ

թեգերը:
չվերթ, Գյումրի, Մոսկվա, Հայաստան

Գլխավոր թեմաներ