00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատշաճ արձագանք ունե՞նք. Նիկոլ Փաշինյանն իրավապահներից բացատրություն է պահանջել

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян во время совещания по теме реформ полиции Армении (20 августа 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян во время совещания по теме реформ полиции Армении (20 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԱԾ տնօրենի, արդարադատության նախարարի, ոստիկանապետի և այլ իրավապահ կառույցների ղեկավարների հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ներկա իրավիճակում ահագնացող հանրային պահանջ է, որ մեր երկրի պետական մարմինները և ինստիտուտները հստակ աշխատեն: Իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը նշել է, որ ուզում է մի կոնկրետ օրինակի շուրջ խոսել: Մասնավորապես` նոյեմբերի 9–ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների և ԱԺ նախագահին ծեծելու դեպքի։

Փաշինյանը նշել է, որ տվյալ գործերով մեղադրանք է առաջադրվել 50 անձի, որոնցից խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան 42 անձի պարագայում: Միջնորդություններից մերժվել են 20-ը, բավարարվել` 18-ը, ԱԺ նախագահի դեմ հարձակման գործով կալանավորվել է 2 անձ, ևս մեկ անձի կալանավորումը մերժվել է:

«Եթե ճիշտ բարձրաձայնեցի՝ այս վիճակագրությունը և հիմնական հարցը հետևյալն է, թե մեր գնահատականը որն է, թե ինչքանով է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին։ Եթե պատշաճ ենք համարում ներկաներս՝ դա ի գիտություն ընդունենք, եթե պատշաճ չենք համարում, հասկանանք՝ ի՞նչն է խնդիրը և ինչո՞ւ մենք ունենք այսպիսի իրավիճակ»,- ասել է Փաշինյանը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանը ներկայացրել են նոյեմբերի 9–ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված իրավական գործընթացների ընթացքը:

Рабочий визит Председателя Госдумы России Вячеслава Володина в Армению (4 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Վոլոդինը ՀԱՊԿ-ի գործընկերներին պատմել է Արարատ Միրզոյանի վիճակի մասին

Նշենք, որ խորհրդակցությանը մասնակցել են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը, ԲԴԽ անդամներ, Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը, Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը և պաշտոնատար այլ անձինք:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Լրահոս
0