13:58 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
127 0 0

Պաշտպանը պնդում է՝ ՀՀ կառավարությունը պետք է հստակ ուղերձներ հղի՝ ցույց տալով, որ ադրբեջանական իշխանությունների վայրագությունները պատժվելու են։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների քրեական պատասխանատվությունը պետք է ՀՀ կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում լինի։ Փոխարենը կառավարությունում հանդիպում են դատավորների հետ՝ կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, կալանավորելու և այլ հարցերով։ Այս առնչությամբ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի էջում իր վրդովմունքն է հայտնել և նման գործելաոճն անթույլատրելի համարել։

Ուշ գիշերն արված գրառման մեջ Թաթոյանը նշել է, որ իրենց աշխատակազմում քիչ առաջ է ավարտվել գերիների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հետազոտման ու իրավական ձևակերպումների հերթական փուլը:

Նա ընդգծել է՝ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը մեծ ծավալի են, առկա են պատերազմական հանցագործությունների ակնհայտ հատկանիշներ՝ էթնիկ ատելության շարժառիթներով: Կատարված ծանրագույն պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցների ամրագրումը, ադրբեջանական իշխանություններին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերի ամրապնդումը Հայաստանի ՄԻՊ-ը խիստ հրատապ է համարում։

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների փոխանակումը. ՄԻՊ–ը դիմել է միջազգային հանրությանը

«Պետք է ցույց տալ, թե, օրինակ, այդքան ծավալի դեպքերից քանի ադրբեջանցի զինվորականի ինքնություն է պարզվել (մանավանդ նրանցից շատերը տեսանյութերում ու լուսանկարներում բաց դեմքով են) կամ ինչ է արվել նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, քանի ադրբեջանցի զինվորականի նկատմամբ է հետախուզում հայտարարվել, ադրբեջանական իշխանության մարմիններից կոնկրետ ով ինչ հանցանք է կատարել, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկված»,- գրել է պաշտպանն ու շեշտել՝ կառավարությունն այս կարևոր ուղերձները պետք է հղի ինչպես մեր հանրությանը, այնպես էլ միջազգային հանրությանն ու հենց Ադրբեջանի իշխանություններին:

Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ չեն մնալու անպատիժ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումների, պատերազմական հանցանքների, հայատյացության համակարգված քարոզի ու ցեղասպան քաղաքականության համար:

Հայաստանի ՄԻՊ-ը պնդում է՝ անհրաժեշտ է ցույց տալ, որ այդ նպատակի համար մեր երկրում ձեռնարկվում են բոլոր ջանքերը: Նա հիշեցնում է՝ անպատժելիությունը նոր վայրագություններ ու խոշտանգումներ է թույլ տալու:

Այս հարցում Արման Թաթոյանը հատկապես կարևորել է ՀՀ գործադիր իշխանության դերակատարությունը։ Նա տեղեկացրել է, որ այս ամենի փոխարեն ՀՀ կառավարությունում նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել քննարկում՝ բոլորովին այլ թեմայով։ Ըստ Թաթոյանի՝ դատական իշխանության ներկայացուցիչների հետ քննարկվել են քրեական վարույթների քննությանն ու կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդումների, նրանց կալանավորումների կամ կալանավորումներից ազատ արձակելու հարցեր։

«Անընդունելի եմ համարում հատկապես մի շարք դատավորների ու Բարձրագույն դատական խորհրդի մի շարք անդամների մասնակցությունն այդ քննարկմանը: Նման ուղղվածությամբ քննարկումները վտանգում են դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը»,- գրել է Թաթոյանը։

Նա շեշտել է՝ դատարանները կոչված են երաշխավորելու մարդու անձնական ազատության, արդար դատաքննության ու մյուս իրավունքների պաշտպանության անխափան ապահովումը: Դա հնարավոր է արտաքին ու ներքին անկախության երաշխիքների լիարժեք գործողության ու այդ անկախության երևալը լիարժեք ապահովելու պայմաններում:

Ըստ թեմայի

Դիերի անարգանքի, գերիների խոշտանգման տեսանյութերն իրական են. ՄԻՊ–ը պատասխանել է Ադրբեջանին
Խոշտանգումների ու դաժանությունների հարցերով ՄԻՊ–ը չորրորդ զեկույցն է պատրաստել
Որտեղ են Արցախի մանկատներից Հայաստան տեղափոխված երեխաները. Հայաստանի ՄԻՊ-ն այցելել է նրանց
թեգերը:
Ադրբեջան, գերի, Դատավոր, ՀՀ ՄԻՊ

Գլխավոր թեմաներ