20:34 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
238 0 0

Դատարանը վարչապետին պարտավորեցրել է նաև վճարել հայցվորին հարկադիր պարապուրդի համար։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչական դատարանը դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, բավարարել է նախկին պաշտոնյայի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

«Դատալեքս» տեղեկատվական հարթակից տեղեկանում ենք, որ դեռ 2019 թվականի նոյեմբերին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հայցվորը խնդրում էր անվավեր ճանաչել վարչապետի՝ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից իրեն ազատելու մասին 23.10.2019թ. թիվ 1539-Ա որոշումը։

Որպես իրավական հիմք՝ Իգոր Սագսյանը պահանջում էր իրեն վերականգնել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում:

Մոտ մեկ տարի տևած դատական գործընթացից հետո այս տարվա նոյեմբերի 29-ին վարչական դատարանը կայացրեց որոշումը։ Իգոր Սարգսյանի հայցը բավարարվեց, վարչապետի որոշումն անվավեր ճանաչվեց։ Դատարանի վճիռը ՀՀ վարչապետին պարտավորեցնում է Իգոր Սարգսյանին վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնում, ավելին՝ նա պետք է վճարվի նաև հարկադիր պարապուրդի համար։

Դատախազությունը դիմել է Ինտերպոլ Ադրբեջանի կողմից հետախուզվող հայ պաշտոնյաների գործով

«ՀՀ վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Վճիռը կամովին չկատարելու դեպքում՝ այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»,- նշված է դատարանի վճռում։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Իգոր Սարգսյանի՝ աշխատանքից ազատելու որոշումը կապված էր Ամուլսարի խնդրի հետ։

Ըստ թեմայի

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի գլխավոր դատախազություն ու ԱԳՆ
Դատարանների որոշումները բողոքարկվում են, դատավորների նկատմամբ վարույթներ հարուցվում
Դատախազությունը դիմել է Ինտերպոլ Ադրբեջանի կողմից հետախուզվող հայ պաշտոնյաների գործով
թեգերը:
որոշում, Վարչապետ, Դատարան

Գլխավոր թեմաներ