13:17 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
908 0 0

«Տրանս Լոջիսթիքս Քոքազուս» տրանսպորտային առաքիչ ընկերության տնօրեն Եղիշե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական սահմանների բացման մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը:

«Նույնիսկ եթե դիվանագիտական հարաբերությունները կարգավորվեն, միևնույն է՝ պետք է թուրքական ապրանքի հոսքը նվազեցնենք». Հովհաննիսյան

Եթե թուրքերի հետ որևէ առևտրային առնչություն ունենանք, մենք կճզմվենք: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Տրանս Լոջիսթիքս Քոքազուս» տրանսպորտային առաքիչ ընկերության տնօրեն Եղիշե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով թուրքական ապրանքների հոսքը դեպի Հայաստան չեղարկելու որոշմանը և սահմանների բացման հնարավորությանը:

«Նույնիսկ եթե դիվանագիտական հարաբերությունները կարգավորվեն, միևնույն է՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ թուրքական ապրանքի հոսքը նվազեցնենք, որովհետև մեզ ուշքի գալու համար առնվազն 2-3 տարի է պետք, որ մենք կարողանանք մրցակցություն ունենանք իրենց ապրանքների հետ, բարդ իրավիճակ է»,- ասաց նա:

Անդրադառնալով ճանապարհների բացման հնարավորությանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ այստեղ պետք է շեշտը դնել Ախուրյանի վրա, թեպետ Մարգարան էլ կարող է ինչ-որ տեղ դերակատարում ունենալ:

«Մեզ ավելի շատ Ախուրյանն է օգնելու: Այդ հատվածը մեզ համար կարևոր է լինելու ոչ թե երկաթգծային, այլ կոնտեյներների տեղափոխման առումով, այսինքն՝ եթե Ախուրյանից մինչև Մերսին կոնտեյներային գնացքներ լինեն, մենք բավականին առաջ կընկնենք, Եվրոպայի ցանկացած բեռ ավելի ձեռնտու է վերցնել Մերսինից, քան Փոթիից»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ճանապարհների բացման հարցում թուրքական կողմը ևս շահագրգռված կլինի:

Ո՞րն է թուրքական և ադրբեջանական շուկաների բացման քաղաքական գինը

Հիշեցնենք՝ օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել էր սահմանների բացման հնարավորությունների մասին և նշել, որ այն լայն հնարավորություն կընձեռի, որ մեր արտահանողները կարողանան իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ 

Ըստ թեմայի

Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումներն օբյեկտիվ պատճառներ ունեն. ՏՄՊՊՀ
Առաջնահերթ խնդիրը գործարարության խթանումն է. կառավարման ոլորտի մասնագետ
«Մանիպուլյացիա մի՛ արեք». Քերոբյանը պատասխանեց ադրբեջանական շուկայի հետ կապված հարցին
թեգերը:
Ճանապարհ, Թուրքիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ