20:20 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.16
  • GBP711.59
  • EUR628.06
  • RUB6.89
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (800)
62 0 0

Կառավարության որոշմամբ` ՀՀ տարածքում գույքային վնասներ կրած քաղաքացիները պետությունից փոխհատուցում կստանան, իսկ տուն կորցրած ընտանիքը՝ կացարան:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերին ադրբեջանա–թուրքական ուժերի սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանում անշարժ գույքը կորցրած քաղաքացիները պետական ֆինանսական աջակցություն կստանան: Տեղեկությունն այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

«Հիմնականում Սյունիքի մարզում ու մի փոքր հատված նաև Գեղարքունիքի մարզում, ընդհանուր առմամբ` մոտ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը»,- ասաց Առաքելյանը:

Փոխհատուցման չափը, նրա խոսքով, հաշվարկել ու մարզպետարաններ են ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունն ու Քաղաքաշինության կոմիտեն: Բայց, ըստ նախարարի, վնասները հիմնականում մեծ չափերի չեն:

«Միայն մեկ դեպքի մասով ունենք տան ամբողջական վնասում, որտեղ հնարավոր չէ բնակվել: Կոնկրետ այդ ընտանիքի մասով քննարկում է իրականացվում առանձին կացարանով ապահովելու համար»,- ասաց Առաքելյանը:

Ի պատասխան վարչապետի հարցադրման, թե արդյո՞ք այս որոշմամբ քաղաքացիների վնասներն ամբողջությամբ փոխհատուցվում են, սոցապնախարարն ասաց, որ բացի վերոհիշյալ մեկ դեպքից, մնացած բոլոր դեպքերում վնասները փոխհատուցվում են:

«Քանի որ այս խմբի վնասները փոքր են, քննարկման արդյունքում նպատակահարման ենք գտել կանխիկ գումարի տեսքով փոխհատուցել»,- ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ գումարները կհատկացվեն առավելագույնը՝ 25-20 օրվա ընթացքում:

Ինչ վերաբերում է շարժական գույքի վնասներին, դրանք դեռ հաշվառման ու քննարկման փուլում են:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ են եղել։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (800)

Ըստ թեմայի

Կարևոր է, որ սահմանը պահողների միտքը հանգիստ լինի. ի՞նչ կարգով փոխհատուցում կստանան
ՀՀ–ում քննարկվում է հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման հարցը
Զոհված, անհայտ կորած, վիրավոր. ո՞ւմ ընտանիքները կարող են փոխհատուցում ստանալ հիմնադրամից
թեգերը:
կառավարություն, փոխհատուցում, Պատերազմ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս

Գլխավոր թեմաներ