20:42 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (798)
69 0 0

Շուշիի բնակիչների խոսքով՝ այժմ ոչ միայն բնակարանի, այլև սեփական անվտանգության խնդիրն է կարևոր, քանի որ Ստեփանակերտում դեռ ողջ տարածքը չի ականազերծվել, չպայթած ռումբեր կան, ինչն անհանգստացնող է։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Շուշեցիները, որոնք այսօր խաղաղ ցույց էին իրականացնում ՀՀ-ում  Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց, հանդիպեցին  ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ:

Հանդիպումից հետ Սերգեյ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտառոց ոչինչ չի եղել և իրենք մշտապես տեղեկանում են արցախցիների խնդիրներին և  ներկայացնում դրանք Արցախի Հանրապետության կառավարությանը, Արցախի օպերատիվ շտաբին, անհրաժեշտության դեպքում` նաև հայաստանյան գործընկերներին:

Встреча жителей Шуши с постпредом НКР в Армении (3 декабря 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Շուշեցիները ներկայացրին իրենց խնդիրները

Հարցին, թե տեղյակ եք քանի՞ արցախցի է սպասում, որ իրենց բնակարան կտրամադրվի, Սերգեյ Ղազարյանը նշեց, որ արցախցիներին բնակարան տրամադրելու գործընթացն իրականում շատ բարդ է, քանի որ խոսքը հազարավոր փախստականների մասին է, և հնարավոր չէ խնդրին օրերի ընթացքում լուծում գտնել, սակայն շեշտեց,որ  այդ ուղղությամբ աշխատանքները ընթանում են և առաջնահերթը կացարանների խնդիրն է:

Շուշիի բնակիչ Նարինե  Գրիգորյանն էլ լրագրողների հետ զրույցում հավելեց, որ իրենք ընդամենը եկել են իրենց խնդիրները ներկայացնելու, որպեսզի Արցախի ներկայացուցիչն էլ մտահոգվի կացարանների խնդրով։

«Մարդիկ կան, որ հյուրանոցներում են ապրում և հիմա պետք է ազատեն այն։ Մենք խնդրեցինք Ղազարյանին, որ այդ հարցով զբաղվի: Մենք հիմա պետք է մտածենք մեր անվտանգության, հետո նոր` տան մասին, ես հիմա Ստեփանակերտ չեմ գնում, որովհետև իմ անվտանգությունը ապահովված չէ»,-ասաց նա:

Նարինե Գրիգորյանը նշեց, որ ինքը աշխատում է դպրոցում՝ երեխաների հետ, իսկ Արցախում ՝ Ստեփանակերտում, չպայթած ռումբեր կան։

Արցախցի ընտանիքներին հյուրընկալածները պետությունից աջակցություն կստանա

«Ես խորհուրդ կտամ, որ մինչև ամբողջ տարածքը չականազերծեն մարդիկ չվերադառնան, ես՝ որպես ծնող, վախենում եմ: Այսօր բարձրաձայնվեց նաև դպրոցների և մանկապարտեզների խնդրի մասին և Ղազարյանը ասեց, որ այդ հարցով զբաղվելու է»,-ներկայացրեց նա:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (798)

Ըստ թեմայի

Պատերազմին մասնակցած ուսանողներն ու մասնակիցների ուսանող զավակները կազատվեն ուսման վարձից
Ռուսական ռազմաբազան Արցախում երկարաժամկետ անվտանգություն կապահովի. Բաբայան
Ադրբեջանական դաժանությունների և հանցագործությունների մասին 5-րդ զեկույցը պատրաստ է. ՄԻՊ
թեգերը:
բնակարան, Հյուրանոց, Բողոքի ակցիա, Երևան, Շուշի

Գլխավոր թեմաներ