00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը Երևանում հատուկ օպերացիա է իրականացրել. հանցավոր խումբը վնասազերծված է

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցОперация правоохранительных органов в Бишкеке
Операция правоохранительных органов в Бишкеке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բերման ենթարկելու ընթացքում խմբի անդամներից մեկը սպառնացել է, որ իր մոտ եղած նռնակով կպայթեցնի բոլորին։ Բայց ոստիկանության ծառայողներին հաջողվել է վնասազերծել նրան։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 3-ին ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել Երևանում, արդյունքում կան բերման ենթարկվածներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունից:

Իրանում հավաքագրել են շուրջ 50 անձանց և տեղափոխել Հայաստան՝ նպատակակետ երկիր ուղարկելու - Sputnik Արմենիա
Հայ–իրանական հանցավոր խումբ է բացահայտվել. խաբեությամբ Հայաստան են բերել 50 իրանցու

Ըստ հաստատված տեղեկությունների` երեկ գողություն է կատարվել Երևանի Սայաթ–Նովա փողոցում գտնվող «Հերմիտաժ» խանութից։

Ոստիկանության լրատվական ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դեկտեմբերի 3-ին` ժամը 6։05-ին, ահազանգ է ստացվել, որ միացել է «Հերմիտաժ» խանութի ձայնային ազդանշանը։ Դրան հաջորդել է երկրորդ ահազանգն այն մասին, որ խանութից անհայտ անձինք հափշտակել են օծանելիքներ և խնամքի միջոցներ։

Նույն դեպքի մասին shamshyan.com-ը հայտնում է, որ դեկտեմբերի 3–ի ցերեկը ոստիկանությունը գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 28-ամյա Խաչիկ Դարբինյանին, 18-ամյա Էդուարդ Գրիգորյանին, 23-ամյա Ալիկ Ադյանին և 20-ամյա Տիգրան Մանուկյանին:

Երեխաների առուվաճառք կատարելու համար ՀՀ–ում հանցավոր խումբ է ստեղծվել. նոր բացահայտումներ

Բերման ենթարկելու ընթացքում Տիգրան Մանուկյանը սպառնացել է, որ իր մոտ եղած «ՌԳԴ-5» տիպի նռնակով կպայթեցնի բոլորին։ Բայց ոստիկանության ծառայողներին հաջողվել է վնասազերծել նրա մոտ եղած նռնակը։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ նաև ատրճանակ է հայտնաբերվել։

Նշված փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 316–րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Է․ Գրիգորյանը, Ա․ Ադյանը բաց են թողնվել, իսկ Խ․ Դարբինյանն ու Տ․ Մանուկյանը ձերբակալվել են։

Լրահոս
0