08:52 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
106 0 0

Նախարարի տեղակալի խոսքով՝ քաղաքացին առաջին հերթին պետք է իմանա, թե ինքը որտեղ է կցագրված, այսինքն՝ որտեղ է գտնվում իր ապաստարանը։ Համայնքն իր հերթին պիտի իրականացնի նկուղների մաքրումը, ապաստարանի նախապատրաստումը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Արցախյան պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանում դեռևս ամենամեծ խնդիրը քաղաքացիական պաշտպանության կազմակերպումն է։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

Նրա խոսքով՝ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարարը ևս շատ մեծ տեղ է տալիս քաղպաշտպանությանը։

«Եթե օրինակ՝ Ստեփանակերտում, Արցախի մյուս քաղաքներում բնակիչները քաղպաշտպանության ոլորտում բավականին գիտելիքներ ունեն, ապա Հայաստանում տարիներ շարունակ այս հարցով եղել է բացթողում։ Շատերը չգիտեն ինչպես վարվել օդային տագնապի ժամանակ, որտեղ պատսպարվել»,-ասաց նա։

Փամբուխչյանի խոսքով՝ ԱԻՆ-ը իր ողջ ուժերն ուղղել է քաղպաշտպանությանը վերաբերվող հարցերի կարգավորմանը։ Ստեղծվում են ազդարարման մեխանիզմներ, կատարվում է շչակների համալրում, ինչպես նաև ամենակարևոր՝ ժամանակավոր ապաստարանների խնդիրն են փորձում լուծել։

«Եթե անկեղծ խոսենք, ապա Հայաստանի բնակչությունը հիմա պատրաստ չէ օդային տագնապին, այդ պատճառով տարվում են աշխատանքներ բացերը լրացնելու համար։ Նկուղները, որոնք պետք է ծառայեն ժամանակավոր ապաստարաններ, հիմնականում մասնավորեցվել են կամ ծառայել են որպես պահեստներ։ Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում»,-ասաց նա։

Նախարարի տեղակալի խոսքով՝ առաջնահերթ քաղաքացին պետք է իմանա, թե ինքը որտեղ է կցագրված, այսինքն որտեղ է գտնվում իր ապաստարանը։ Համայնքն իր հերթին պիտի իրականացնի նկուղների մաքրումը, ապաստարանի նախապատրաստումը, իսկ ԱԻՆ-ի գործառույթն այս դեպքում պետք է լինի ստուգող, վերահսկող։

«Պատերազմի ողջ ընթացքում մենք ակտիվ աշխատել ենք համայնքների հետ, ունեինք ամենօրյա տվյալներ, թե այս կամ այն համայնքում քանի նկուղ է ստուգվել և ինչ վիճակում են գտնվում, որից հետո ԱԻՆ աշխատակիցները տեղում՝ հաշվետվության համաձայն, ստուգումներ էին իրականացնում։ Ստուգումները հիմա էլ շարունակվում են»,-ասաց նա։

Փամբուխչյանը չի բացառում, որ առաջիկայում սեփականաշնորհված նկուղների մասով իրավական լուծումներ կգտնեն համապատասխան գերատեսչությունների հետ։

Ձեռքի ուժ, մարզումներ. 8-ամյա Միհրանի կյանքը Ստեփանակերտի ապաստարանում. լուսանկարներ

Նա ընդգծեց, որ դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում պետք է լինեն քաղպաշտպանության վերաբերյալ դասընթացներ։

Ըստ թեմայի

Խորհրդային ժառանգության ապաստարանները. որքանով են Հայաստանում պատրաստ օդային տագնապին
Անգամ շամպայն ունեն հաղթանակը նշելու համար. կյանքն ապաստարանում. տեսանյութ
Արցախի բնակչության հիմնական մասը ստիպված է բնակվել ապաստարաններում. Արցախի ՄԻՊ
թեգերը:
Արմեն Փամբուխչյան, Հայաստան, օդային տագնապ, ապաստարան

Գլխավոր թեմաներ