12:34 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1715)
35810

Հայ դիվանագետները պահանջում են իշխանության հրաժարականը: Հայկական դիվանագիտությանը սպասվում է ծանրագույն աշխատանք առաջիկա բանակցային գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ մի խումբ դիվանագետներ այսօր հայտարարություն են տարածել, որով քննադատության են ենթարկում ՀՀ իշխանության հախուռն և անհեռատես արտաքին քաղաքականությունը, որը նրանց բնորոշմամբ` լրջագույն մարտահրավերների առջև է կանգնեցրել երկիրը։

«Հավուր պատշաճի չկարևորվեցին տասնամյակներով ձևավորված ռազմավարական բարձր մակարդակի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության, գործընկերային սերտ հարաբերությունները Իրանի, Չինաստանի, Վրաստանի, բազմաշերտ հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների հետ և այլ արտաքին քաղաքական ուղղություններ։ Այս ամենի ուղղակի հետևանքն էր սույն թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված աննախադեպ պարտվողական հայտարարությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Դրանում նաև շեշտվում է, որ փաստաթղթում առկա են Արցախի Հանրապետության իրավական կարգավիճակին, տարածքային խնդիրներին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերին, ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց և մահացածների մարմինների փոխանակմանը, ինչպես նաև տեղահանված անձանց և փախստականների վերադարձին վերաբերող բազմաթիվ անորոշություններ:

«Հայկական դիվանագիտությանը սպասվում է ծանրագույն աշխատանք առաջիկա բանակցային գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ Մեզ տրված է պատմական հնարավորություն հետևողական աշխատանքով ապացուցելու, որ հայ դիվանագետն արժանի է պատերազմի դաշտում հերոսության բացառիկ օրինակներ ցուցաբերած մեր զինվորներին և սպաներին»,- նշում են դիվանագետները՝ հավելելով, որ այս ամենը հնարավոր է միայն ձախողված վարչապետի և նրա կառավարության հրաժարականի դեպքում:

Նրանց համոզմամբ` անհրաժեշտ է ձևավորել ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ քաղաքական իշխանություն, որը կառաջնորդվի ազգային-պետական շահերի խորը գիտակցման վրա հիմնված արտաքին քաղաքականությամբ: Պետք է ժամ առաջ Հայաստանն ու Արցախը դուրս բերել ծանր վիճակից:

«Պարտվողական և ազգային նվաստացման քաղաքականությունն ապագա չունի»,– նշում են հայ դիվանագետները։

Բնակչության 45 %-ը կարծում է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա. հարցում

Հայտարարությունը ստորագրել են ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարներ Հրայր Կարապետյանը, Արա Հակոբյանը, Ռուբիկ Հակոբյանը, Վարդան Հակոբյանը, Էդգար Ղազարյանը, Հովհաննես Մանուկյանը, ինչպես նաև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ Արման Նավասարդյանը, Արա Սահակյանը, Օլեգ Եսայանը, Աշոտ Գալոյանը:

Հայտարարության հեղինակները նշում են, որ այն բաց է ՀՀ բոլոր այն դիվանագետների համար, որոնք կցանկանան միանալ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում սկսվեցին Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ, ընդդիմությունը նույնպես կարծում է, որ պարտված վարչապետը պետք է հրաժարական տա։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1715)

Ըստ թեմայի

Պայքարը շարունակվում է. երիտասարդները խոստանում են հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին
Համացանցում Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել
Ինչու Փաշինյանը հրաժարական չի տալիս, կամ վարչապետի ինքնապաշտպանվելու տարբերակը
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Նիկոլ Փաշինյան, Արցախ, Դիվանագետ, Վարչապետ

Գլխավոր թեմաներ