00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աղաչում եմ, չլացես, մամ. հերոս կմնամ». անհետ կորած զինվորի վերջին նամակը

© Sputnik / Илья ПиталевВоеннослужащий возле дома, поврежденного в результате обстрела Степанакерта (6 ноября 2020). Карабах
Военнослужащий возле дома, поврежденного в результате обстрела Степанакерта (6 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էջմիածնի զինկոմիսարիատից դեպի Արցախ մեկնած ու հոկտեմբերի 21-ին անհետ կորած 34 տղաներից մեկը, պարզվում է`մորը նամակ է գրել ու հայտնել, որ ինքը թուրքերի տարածքում է։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Էջմիածնի զինկոմիսարիատից զորակոչված և անհետ կորած քիմիկներից մեկը` 25-ամյա պայմանագրային մի զինծառայող (ՀՀ Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքեր), նույնը օրը, երբ իրենց տարել են Կովսական (Զանգելան), կապի է դուրս եկել ընտանիքի հետ։

Նշենք, որ այդ զորամասից զորակոչված անհետ կորած զինվորների ծնողներն այժմ հանդիպում են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։ Վաղ առավոտից նրանք բողոքի ակցիա էին անում Էջմիածնի զինկոմիսարիատի մոտ։

© Sputnik / Asatur YesayantsՍիրանուշ Ալեքսանյանը
«Աղաչում եմ, չլացես, մամ. հերոս կմնամ». անհետ կորած զինվորի վերջին նամակը - Sputnik Արմենիա
Սիրանուշ Ալեքսանյանը

Տղայի քույրը` Սիրանուշ Ալեքսանյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց` հոկտեմբերի 21-ին քիմիկների 60 հոգանոց խմբին տարել են Կովսական, և հենց այդ օրվանից էլ նրանցից 34-ից այլևս որևէ լուր չունեն։ Միայն իր եղբայրն է հոկտեմբերի 21-ին ընտանիքին պարբերաբար հաղորդագրություն ուղարկել։

«Աղաչում եմ, չլացես, մամ»,–գրել է տղան։ Մեկ րոպե անց նորից նամակ է ուղարկել.«Թեթև տարեք, չլացեք։ Հերոս ունես, մամ ջան, շատ եմ ձեզ սիրում։ Իմ կյանքն էլ սենց դասավորվեց։ Հերոս կմնամ։ Դուխով։ Հենց հիմա թուրքերի տարածքում եմ, հելնեմ կխփեն»։

телефон звонок горячая линия служба диспетчер - Sputnik Արմենիա
Արցախում անհետ կորածների որոնման «Թեժ գծին» ավելի քան 200 զանգ է ստացվել

Սիրանուշն ասում է` այդ օրը եղբոր հետ պարբերաբար կապի մեջ են եղել մինչև երեկո։ Իսկ հաջորդ օրն առավոտյան արդեն եղբայրն անհասանելի է եղել։ Նամակագրության մասին հայտնել են համապատասխան մարմիններին։ Հեռախոսահամարի միջոցով պարզել են` հոկտեմբերի 22-ի առավոտյան տղան հեռախոսը մեկ անգամ միացրել է, սակայն մարտկոցը նստել ու անջատվել է։ Սիրանուշը հայտնեց` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակին տրամադրել են անհետ կորած 34 զինծառայողների տվյալները։ Սակայն գերիների ցանկում վերոհիշյալ տղաների անունները չկան։

Անհետ կորած զինծառայողներից մեկի հայրն էլ` Տիգրանը, ասաց, որ ՊՆ–ից միայն մեկ պահանջ ունեն` ՊՆ–ն պետք է կապ հաստատի ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ և նրան խնդրի` Կովսականի տարածքում որոնեն իրենց տղաներին։

Անհետ կորած զինծառայողների ծնողները նշում են`եթե լուծում չտրվի իրենց խնդրին, եթե նորից խոստանան ու ոչինչ էլ չանեն, ապա հացադուլ են սկսելու հենց ՊՆ–ի դիմաց։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները փակել են Մաշտոցի պողոտան - Sputnik Արմենիա
«Առանց Նիկոլ Հայաստան». ի՞նչ էր կատարվում Մաշտոցի պողոտայում. տեսանյութ

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերու, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի:

Լրահոս
0