04:44 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
72 0 0

Բոլոր դեպքերում նվիրատուների հետ նախապես պայմանավորվածություն է եղել, կամ փոխանցման նպատակը դաշտում նշված է եղել խնդրանք՝ գումարը փոխանցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակում հանգանակված գումարներից «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» կփոխանցի 1մլն 100 հազար դոլար գումար:

«Այս գումարից 932 892 դոլարը հանգանակել և հիմնադրամին է տրամադրել OneArmenia կազմակերպությունը, իսկ 100 000–ը` հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը։ Մնացած գումարը՝ 67 108 դոլար, փոխանցումներ են անհատ նվիրատուների կողմից: Բոլոր դեպքերում նվիրատուների հետ նախապես պայմանավորվածություն է եղել, կամ փոխանցման նպատակը դաշտում նշված է եղել խնդրանք՝ գումարը փոխանցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ», ինչը և իրականացվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հիմնադրամը կշարունակի աջակցել նաև վիրավոր զինծառայողների բուժման և առողջության վերականգնման տարբեր ծրագրերին: Միաժամանակ, սփյուռքի տարբեր համայնքներում շարունակվում է հայրենիքին սատարման և արցախցիներին օգնելու նպատակով դրամահավաքները:

Վերջինն Արգենտինայում մի քանի օր առաջ մեկնարկած Ֆոնեթոնն էր, որի արդյունքները շուտով կամփոփվեն:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի` ՀՀ կառավարությանը փոխանցված 52 միլիարդ 703 միլիոն դրամ գումարը պետք է ձևակերպվեր որպես պարտք՝ փոխառության ձևով:

Նախագահն ասել էր, որ կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ, ընդ որում, դա պետք է կատարվի առավելագույնս հրապարակային:

Պետք է շտապ միջազգային աուդիտ անցկացվի, հանրությանը և հատկապես սփյուռքի հայրենակիցներին սպառիչ տեղեկատվություն տրամադրվի հիմնադրամի հանգանակած միջոցների և դրանց նպատակային կառավարման վերաբերյալ։

Բոլորը պետք է աշխատեն միջոցներ գեներացնելու համար. զինվորների հիմնադրամի գործադիր տնօրեն

Ըստ թեմայի

«Հայաստան» հիմնադրամից կառավարությանը տված գումարը պետք է լինի պարտքի տեսքով. ՀՀ նախագահ
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հատուցման չափերը
Փաշինյանը խոսել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետագա անելիքների մասին
թեգերը:
«Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամ, «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Գլխավոր թեմաներ