22:58 23 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (814)
73510

Մինչև ուշ գիշեր անհետ կորած 34 զինվորների ծնողները պաշտպանության նախարարության առջև են եղել։ Ծնողները վերջնական պատասխան են ակնկալում ստանալ վաղը։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Երեկ գիշեր` մինչև ժամը 2։30, անհետ կորած զինծառայողների ծնողները եղել են ՀՀ պաշտպանության նախարարության առջև։ Sputnik Արմենիայի հետ զրույցում անհետ կորած տղաներից մեկի մայրը` Անահիտ Ադոյանը, պատմեց, որ երեկ սպասում էին ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին, քանի որ լուրեր կային, որ նա ՊՆ է գնալու։

Երեկ երեկոյան ՊՆ–ից Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել են ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ հանդիպման լուրերը։

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 8-ին Էջմիածնի զորամասի մոտ, որտեղից 34 անհետ կորած կա, բողոքի ակցիա էին անում։ Ծնողներին հայտնեցին, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը սպասում է իրենց ՊՆ–ում։ Հանդիպումը լրագրողների համար փակ էր։ 

«Մեզ տեղեկացրին, որ այսօր առավոտյան Մուրադովը պետք է Բաքու գնա` գերիների ու անհետ կորածների հարցերով։ Այսօր երեկոյան նա հետ է վերադառնալու։ Վաղը նորից հավաքվելու ենք Էջմիածնի զորամասի մոտ. ՊՆ–ից ասել են, որ մեզ վաղը պատասխան կտան»,–ասաց տիկին Անահիտը։

Նա հայտնեց նաև, որ Օնիկ Գասպարյանը, ինչպես խոստացել էին, այդպես էլ չի ընդունել իրենց, այլ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանն է ընդունել։

Հարությունյանը Մուրադովի հետ հանդիպել է անհետ կորածների և գերեվարվածների հարազատներին

Տիկին Անահիտի խոսքով` երեկ Մակարյանն իրենց ասել է, որ ավտոբուսի վարորդը սխալվել է՝ տղաներին «Կովսականի այդ հատվածը տանելով»։ Այսինքն, ըստ անհետ կորածի մոր, Մակարյանը հանցագործության մասին հաղորդում է տվել, որի ձայնագրությունն ունեն իրենք։

«Մեզ ասաց` վարորդը 7 կմ ավել է տարել, այսինքն` միանգամից թուրքի բերան է տարել։ Բացի այդ, մենք ապացույցներ ունենք, որ երբ սարի հակառակ կողմից կրակոցներ են լսել, մեր տղաներին օգնության հասնելու փոխարեն` նահանջի հրաման են տվել։ Երեկ Մակարյանը բառացի մեզ ասաց` եթե ես նահանջի հրաման չտայի, ես էլ մեռած լինեի` ո՞վ էր ձեզ պատասխան տալու։ Սրա ձայնագրությունն էլ ունենք»,–ասաց տիկին Անահիտը։

Նա հայտնեց նաև, որ հետաքրքրվել են, թե որտե՞ղ է հիմա ավտոբուսի վարորդը, որը սխալվել է, սակայն ի պատասխան նշել են, որ տեղյակ չեն։

Տիկին Անահիտն ասում է, որ անհետ կորածների ծնողները առաջին հերթին պահանջում են զբաղվել իրենց երեխաներով. եթե ողջ են, փորձեն հետ վերադարձնել նրանց, իսկ եթե զոհվել են, ապա գոնե մարմինները գտնեն–բերեն, որ արժանապատիվ կերպով հուղարկավորեն։ Դրանից հետո միայն, կնոջ խոսքով, մեկ առ մեկ պատասխանատվության կենթարկվեն նրանք, ովքեր մեղավոր են։

Ծնողներին ցավ է պատճառում նաև այն հարցը, որ այս ընթացքում որևէ պատգամավոր իրենց կողքին կանգնած չի եղել, որևէ մեկը չի աջակցել իրենց. բոլորը, ըստ նրա, հիմա զբաղված են աթոռակռվով... Տիկին Անահիտն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ վաղը վերջին օրն է, քանի որ այլևս տեղ չունեն գնալու և դիմել են բոլոր պատկան մարմիններին. կա՛մ վաղը պատասխան կստանան, կա՛մ էլ անհետ կորած զինվորների ընտանիքների միջոցներով կգնան կհասնեն Կովսական։

Գերիների ու անհետ կորածների անմեղության կանխավարկածը. ինչո՞ւ նրանց գումար չի տրվում

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին էլ այս ծնողները բողոքի ակցիա էին արել ու ասել` իրենց տղաներին տարել են Կովսականի այն հատվածը, որն արդեն իսկ թշնամու հսկողության ներքո է եղել։ 60 հոգանոց քիմիկների խմբից 26-ին հաջողվել է ինչ–ինչ կերպ հետ վերադառնալ, իսկ մնացածներից հոկտեմբերի 21-ից (այն օրից, ինչ տարել են) որևէ լուր չկա։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (814)

Ըստ թեմայի

Առանձնացվել են 60 ռազմագերի, բռնի անհետացած քաղաքացիների թիվը հասնում է 40-ի. Բեգլարյան
Արայիկ Հարությունյանն ընդունել է անհետ կորածների և գերիների հարազատներին
Արցախում անհետ կորածների որոնման «Թեժ գծին» ավելի քան 200 զանգ է ստացվել
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Արցախյան պատերազմ, ծնող, անհետ կորած

Գլխավոր թեմաներ