19:03 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
133 0 0

Երևանի փոխքաղաքապետը գրառում է կատարել` հայտնելով, թե ինչու է պաշտոնից ազատման դիմում գրել։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու համար։ Վիրաբյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել` հայտնելով իր որոշման մասին։

«Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ` սա լավ հնարավորություն է մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարևոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ փոխքաղաքապետի պաշտոնից»,–գրել է նա։

Վիրաբյանի խոսքով` անցած երկու տարիներին բավական դրական փոփոխություններ են տեղի ունեցել իր համակարգման ներքո գտնվող ոլորտներում՝ մշակույթ, հանրակրթություն, սպորտ:

Մանե Թանդիլյանը պաշտոն ստացավ Արցախում

Նշենք, որ Վիրաբյանը 2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:

Մինչ այդ նա Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում։

Վիտալի Բալասանյանը կրկին պաշտոն է ստացել

Ըստ թեմայի

Մանկապարտեզներում ծնունդ նշելն արգելվում է. փոխքաղաքապետները կայցելեն նախակրթարաններ
«Սխալվելու իրավունք չունենք». Երևանի դպրոցները պատրա՞ստ են կարանտինային ուսումնական տարվան
Մարությանի կարգադրությամբ քաղաքապետարանի աշխատակիցներից 122-ը պարգևավճարներ են ստացել
թեգերը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, պաշտոն, Տիգրան Վիրաբյան, Երևան

Գլխավոր թեմաներ