14:59 02 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.37
  • GBP736.92
  • EUR636.10
  • RUB7.13
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
91 0 0

Ընդդիմության հանրահավաքն այսօր տեղի կունենա Ազգային ժողովի շենքի մոտ։ Երևանի տարբեր հատվածներից հարյուրավոր մարդիկ են շարժվում այնտեղ։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Երևանի տարբեր մասերից արդեն մեկ ժամից ավելի մեկնարկել են Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած երթերը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Ցուցարարները շարժվում են դեպի Ազգային ժողով՝ այնտեղ հանրահավաք անցկացնելու մտադրությամբ։

Մասնակիցների մի մասը «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ շարժվել են Պռոշյան փողոցում գտնվող «Դվին» հյուրանոցի հարակից տարածքից։

Նրանց ԱԺ շենքի մոտ պետք է միանան նաև այլ խմբեր, որոնք արդեն շարժվել են քաղաքի տարբեր հատվածներից։

Վանեցյանի համախոհներից մեկի՝ Խաչիկ Գալստյանի խոսքով, այսօր լրացել է հրադադարի վերաբերյալ «դավաճանական հայտարարության» ստորագրման մեկ ամիսը։ Նրա կարծիքով, իշխանությունների ուխտադրուժ գործողությունների հետևանքով հարյուրավոր մայրեր մնացին արցունքոտ աչքերով, հարյուրավոր մարդիկ փնտրում են անհետ կորած իրենց երեխաներին։ Նա կարծում է, որ իրավիճակը քիչ թե շատ շտկելու միակ հնարավորությունը Փաշինյանի անհապաղ հրաժարականն է։

Երթի մասնակիցները վանկարկում են. «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան»։

Երթի վերջնակետը խորհրդարանի շենքի մոտ է, որտեղ շարունակվելու է բողոքի ակցիան։ Այս պահին Բաղրամյան պողոտան արդեն փակ է։

Նախնական տվյալներով, ակցիային մի քանի հազար մարդ է մասնակցում։

Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են սկսվել Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ըստ թեմայի

Հարևանների երթեր. ինչով են նման Հայաստանի հեղափոխությունը և Բելառուսի հեղափոխության փորձը
«Նիկոլ, դավաճան, Նիկոլ, հեռացիր». բազմամարդ երթ` Երևանի կենտրոնում
Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոց
թեգերը:
ընդդիմություն, Նիկոլ Փաշինյան, Հրաժարական, երթ, Երևան

Գլխավոր թեմաներ