00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում ընթանում է «Արժանապատվության երթը»՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

© SputnikАкция протеста (11 декабря 2020). Еревaн
Акция протеста (11 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ իշխանական թևի պատգամավորները ցանկանում են պանթուրքիզմը Հայաստան բերել։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտայում մեկնարկել է մի խումբ քաղաքացիների «Արժանապատվության երթը»՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մասնակիցները պնդում են՝ պատերազմում պարտված երկրի ղեկավարը պետք է հեռանա ու երկրին ոտքի կանգնելու հնարավորություն տա։

Скриншот с видеорепортажа Yerkir Daily с акции протеста на перекрестке улиц Молдовакан - Тотвенц (11 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ցուցարարները փակել էին Մոլդովական-Թոթովենց ճանապարհը, որը տանում է դեպի ՊՆ

«Նիկոլ, դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով քաղաքացիները քայլում են Բաղրամյան փողոցի երթևեկելի հատվածով և կոչ անում քաղաքացիներին միանալ պայքարին։ Քայլերթի մասնակիցների շարքում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, լրագրող Մարգարիտ Եսայանը։

«Նա պետք է հեռանա, նրա յուրաքանչյուր ժամ ավելի մնալը վտանգ է Հայաստանի Հանրապետության և մի մնացած մի բուռ Հայաստանի համար»,- նշում է Եսայանը։ Նա հավելում է՝ վարչապետը պետք է հեռանա, արտահերթ ընտրություններ պետք է լինեն։

Եսայանի կարծիքով՝ այս հրաժարականն անգամ ուշացած է, այն պետք է լիներ նոյեմբերի 10-ին, երբ ստորագրվեց կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Նախկին պատգամավորը պնդում է՝ վարչապետը խորհրդարանը «լցրել է թուրքական քաղաքականություն իրականացնող պատգամավորներով, որոնք պանթուրքիզմն ուզում են Հայաստան բերել»։

Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել էին Մյասնիկյան պողոտան

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Վազգեն Մանուկյանն այն ճիշտ մարդն է, որը կարող է երկիրը դուրս բերել այս իրավիճակից՝ Մարգարիտ Եսայանը նշեց՝ նա ընդամենը մեկ տարի ժամկետով է վարչապետի պաշտոնում լինելու, նշանակելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ և հեռանալու է։ Եսայանը պնդում է՝ Վազգեն Մանուկյանը որևէ պաշտոնի չի հավակնելու, նա այս պահի համար իր ուսերին մեծ բեռ է վերցնում։

Նախկին պատգամավորը վստահ է՝ եթե այսպես մնա, ապա կարճ ժամանակում թուրքերի առաջ կբացենք և Սյունիքի, և Սևանի, և Երևանի դռները։

Հավելենք, որ միաժամանակ մայրաքաղաքի տարբեր հատվածներում փողոցները փակելու փորձեր են կատարվել։

Հիշեցնենք, որ Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիր ուժերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վարչապետի՝ Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածուն Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է։

© SputnikОппозиция в Армении вновь перекрывает улицы Еревана
Երևանում ընթանում է «Արժանապատվության երթը»՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով - Sputnik Արմենիա
Оппозиция в Армении вновь перекрывает улицы Еревана
Լրահոս
0