22:59 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
127 0 0

Պատերազմում հերոսաբար մարտնչած տղաները ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանից պարգևներ են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Министр обороны Вагаршак Арутюнян посетил Центральный клинический военный госпиталь (11 декабря 2020). Еревaн
ՀՀ պաշտպանության նախարարը` զինվորական հոսպիտալում

Նախարարը տեղում ծանոթացել է վիրավոր զինծառայողներին և պահեստազորայիններին ցուցաբերվող բուժօգնության հետ կապված աշխատանքներին:

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հոսպիտալի բժշկական անձնակազմին՝ իրենց առաքելությունը պատվով իրականացնելու համար»,- տեղեկացնում են նախարարությունից։

Նախարարը շրջել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել զինծառայողների հետ և շուտափույթ ապաքինում մաղթել։

1 / 7
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է վիրավոր զինվորներին

Պատերազմում հերոսաբար կռված տղաները գերատեսչական պարգևներ են ստացել նախարարի կողմից։

Նշվում է, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԶՈւ ռազմաբժշկական վարչության և ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետերի հետ քննարկել է պատերազմի օրերին ռազմաբժշկական ծառայության գործողությունները։ Նա հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:

Ջաբրայիլի մարտերում հրաշքով ողջ մնացած Սեյրան Սողոյանն աշխատանքի է ընդունվել

Ըստ թեմայի

«40 րոպե ավելի ծանր վիրավորներին ենք դուրս բերել». վիրավոր Ժորան կրկին քայլել է սովորել
Նոր նախարարը գրառում է արել վիրավորված զինվորներին հաշմանդամության կարգ տրամադրելու մասին
Պատերազմը` պատերազմ, բայց հանգստանալ է պետք․ ի՞նչ են պահանջում հայ զինվորների հարազատները
թեգերը:
Լուսանկար, հոսպիտալ, Վիրավոր, Զինվոր, Նախարար, Վաղարշակ Հարությունյան

Գլխավոր թեմաներ